Գյուղ | ||
---|---|---|
Խոշմաթ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Խոշմադ, Խոշմատ, Կոշմատ, Կոչմատ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 840 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խոշմաթցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոշմաթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, համանուն քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արածանիի աջ կողմի Սակրատսու վտակի ձախ ափին` լեռնալանջի վրա։ Գյուղը մտնում էր Մազրվաթ գյուղախմբի կազմի մեջ։
Գյուղի դիրքը լեռնային է, առջևը տարածվում են ընդարձակ բերրի արտեր, մշտահոս առվակներ և մարգագետիններ։
Եղել է հայաբնակ մեծ ու շեն գյուղ։ 1895 թվականի ջարդերի ժամանակ գյուղը կողոպտվել և ավերվել է թուրքերի և քրդերի կողմից։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
XX դարի սկզբին ուներ 120 տուն, իսկ 1915 թվականին ուներ 840 (105 տուն) հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով։
Խոշմաթն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կային 2 ավերակ եկեղեցիներ[1]։
Գյուղում գործում էր դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։ ![]() |