Քաղաքացիությունը | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
---|---|---|---|
Մականուն | Pepe | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Կորդոբա, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոսե Աբելյա (իսպ.՝ José Javier Abella Fanjul, փետրվարի 10, 1994[1][2], Կորդոբա, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Սանթոս-Լագունա» թիմի պաշտպան։
Աբելյան «Սանթոս-Լագունա» թիմի սան է։ 2011 թվանականին Խոսեն հայտավորված էր մրցաշրջանի հայտացուցակում։ Չխաղաց ոչ մի րոպե և մի անգամ հայտնվեց պահեստայինների նստարանին ու Աբելյան դարձավ Մեքսիկայի չեմպիոն։ 2012 թվականի հուլիսի 27-ին «Կրուս-Ասուլ» թիմի դեմ խաղում Աբելյան իր նորամուտը նշեց[3]։ Նա միանգամից իր տեղը զբաղեցրեց մեկնարկային կազմում և Ֆիլիպե Բալոյայի հեռանալուց հետո դարձավ հիմնական պաշտպան։ 2014 թվականի փետրվարի 19-ին «Պենյարոլյա» թիմի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը[4]։
2013 թվականին Մեքսիկայի երիտասարդական հավաքականում Աբելյան մասնակցեց Տուլոնի մրցաշարին։ Այդ նույն թվականին նա դարձավ Հյուսիսային Ամերիկայի երիտասարդական հավաքականի գավաթի խաղարկության սեփականատեր, չնայելով նրան, որ նա ոչ մի րոպե չխաղաց։ 2013 թվականի ամռանը Աբելյան երիտասարդական հավաքականի հետ գնաց Թուրքիա՝ աշխարհի առաջնությանը և խաղաց Հունաստանի[5], Պարագվայի[6], Մալիի[7] և Իսպանիայի[8] հավաքականի թիմերի հետ։
«Սանթոս-Լագունա»
«Մեքսիկա»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Աբելյա» հոդվածին։ |
|