Խոսե Մարիա Ռիվաս

Խոսե Մարիա Ռիվաս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1958(1958-05-12)
ԾննդավայրՍան Սալվադոր, Սալվադոր
Մահացել էհունվարի 9, 2016(2016-01-09) (57 տարեկան)
Քաղաքացիություն Սալվադոր
Մասնագիտությունֆուտբոլիստ

Խոսե Մարիա Ռիվաս Մարտինես (իսպ.՝ José María Rivas Martínez, մայիսի 12, 1958(1958-05-12), Սան Սալվադոր, Սալվադոր - հունվարի 9, 2016(2016-01-09)), 1980-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հայտնի է եղել «Մանդինգո» (Mandingo) մականվամբ։

Պրոֆեսիոնալ կարիերայի հիմնական մասն անց է կացրել Սան Վինսենտեի «Ինդեպենդիենտե Նասիոնալ 1906» և մայրաքաղաքի «Ատլետիկո Մարտե» ակումբների կազմում։ Կարիերայի վերջին տարիներին խաղացել է բելիզյան «Սան Պեդրո Սիհավքս» (Բելիզ Սիթի), սալվադորյան «Ուրական» (Ատիկուսայա) և «Կոխուտեպեկե» (Կոխուտեպեկե) թիմերի մարզաշապիկներով։

1985 թ. ստացել է Սալվադորի առաջնության «ոսկե խաղակոշիկ» և «ոսկե գնդակ» մրցանակները։

Կարիերան սկսել է և տարիներ անց ավարտել Զակատեկոլուկա քաղաքի «Պլատենսե» ակումբում։ Հանդես է եկել նաև մայրաքաղաքային «Ալյանսա», Սանտա Անա քաղաքի ՖԱՍ և Կոխուտեպեկե քաղաքի համանուն ակումբների կազմում։ ՖԱՍ-ի կազմում 1984 թ. հաղթել է երկրի առաջնությունում։

Սալվադորի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1980 թ. մարտ ամսին Պանամայի հետ խաղում. ազգային թիմում խաղացել է տասը տարի։ Ալֆարոն ներկայացրել է Սալվադորը աշխարհի առաջնությունների 17 ընտրական հանդիպումներում և Իսպանիայում կայացած 1982 թ. աշխարհի առաջնության բոլոր երեք հանդիպումներում։ Հավաքականում անցկացրած 97 հանդիպումների ընթացքում (ներառյալ ոչ պաշտոնական հանդիպումները) խփել է 42 գոլ՝ զբաղեցնելով Սալվադորի հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում երկրորդ հորիզոնականը։ Վերջին միջազգային հանդիպումն անց է կացրել 1989 թ. նոյեմբեր ամսին Միացյալ Նահանգների դեմ՝ 1990 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]