Խոսե Պինասո Մարտինես իսպ.՝ José Pinazo Martínez | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Վախճանվել է | 1933[1][2][3][…] |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Աշակերտներ | José Aguiar? |
Հայր | Իգնասիո Պինասո |
![]() |
Խոսե Պինասո Մարտինես (իսպ.՝ José Pinazo Martínez, 1879[1][2][3][…], Հռոմ, Իտալիա - 1933[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա)[5], Հռոմում ծնված իսպանացի նկարիչ։
Նկարիչ Իգնասիո Պինասոյի որդին, քանդակագործ Իգնասիո Պինասո Մարտինեսի (1883, Վալենսիա - 1970, Գոդելյա) եղբայրը[6]։
Խոսե Պինասո Մարտինեսի նկարչական գործունեության վրա մեծ է եղել հոր՝ նկարիչ Իգնասիո Պինասոյի ազդեցությունը։ Երկու տարեկան հասակում տեղափոխվել է Վալենսիա։ Նկարել սկսել է վաղ տարիքից։ 1895 թվականին՝ 16 տարեկանում, մասնակցել է ազգային ցուցահանդեսի։ Հետագայում ստեղծագործական գործունեություն է ծավալել Մադրիդում, որտեղ արժանացել է այնպիսի քննադատների բարձր գնահատականի, ինչպիսիք են Մանուել Աբրիլը, Խոսե Ֆրանսեսը։
Արվեստի քննադատ Խոսե Ֆրանսեսը «Silvio Lago» կեղծանվամբ «La Esfera»պատկերազարդ ամսագրում հաստատել է, որ Խոսե Մարտինեսը 1910 թվականին ավարտել է «Լիարժեք կյանք» աշխատանքը։ «Floreal» կտավի համար 1915 թվականին արժանացել է Գեղարվեստի ազգային ցուցահանդեսի իր առաջին մրցանակին[5]։ 1921 թվականին ճամփորդել է Կուբա, որտեղ կատարել է տարբեր պատվերներ[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Պինասո Մարտինես» հոդվածին։ |
|