Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալամեա
Խորխե Սալամեա (Jorge Zalamea, մարտի 8, 1905(1905-03-08)[1][2], Բոգոտա, Կոլումբիա - մայիսի 10, 1969(1969-05-10)[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, պետական և հասարակական գործիչ։
1930-ական թվականներին վարել է պետական պատասխանատու պաշտոններ, եղել է պառլամենտի պատգամավոր, 1932-1935 թվականներին և 1945 թվականին՝ դիվանագետ։ Հանդես է եկել որպես արձակագիր, բանաստեղծ-թարգմանիչ, դրամատուրգ և գրաքննադատ։ «Նորին գերազանցության կերպարանափոխությունը» (1949, հրատարակվել է 1963 թ.) քաղաքական պամֆլետում և «Մեծն Բուրունդուն Բուրունդան մեռավ» (1952) պոեմ-պամֆլետում ծաղրել է լատինաամերիկյան դիկտատորներին։ 50-60-ական թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ ժամանակակից քաղաքականության ու մշակույթի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1968 թվական)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 116)։
|