Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Sipí, Չոկո, Կոլումբիա | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խուան Ֆերնեյ Օտերո Տովար (անգլ․՝ Juan Ferney Otero Tovar, մայիսի 26, 1995[1][2][3], Sipí, Չոկո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի և Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Օտերոն «Ֆորտալեսա Սիպակիրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2014 թվականի մայիսի 28-ին՝ Կոլումբիաի առաջնության շրջանակներում կայացած «Սանտա Ֆե»-ի դեմ խաղում[4]։
Թիմի հիմնական կազմում Խուանը իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 24-ին՝ «Ամերիկա»-ի դեմ խաղում[5]։
2015 թվականի ամռանը Օտերոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։
2017 թվականի սկզբին նորից վարձակալակն հիմունքներով Խուան Օտերոն տեղափոխվել է արգենտինական «Էստուդիանտես»։ Արգենտինայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է մարտի 10-ին՝ «Վելես Սարսֆիլդ»-ի դեմ խաղում[6]։ Մարտի 15-ին՝ Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում կայացած «Բոտաֆոգո»-ի դեմ խաղոմ Խոանը խփել է իր առաջին գոլը արգենտինական թիմի կազմում[7]։
2015 թվականին Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում Խուան Օտերոն մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է Չիլիի, Պերուի, Պարագվայի, Արգենտինաի և Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին։ Առաջնության ընթացքում նա դարձել է մեկ գոլի հեղինակ։
Նույն թվականի ամռանը Օտերոն մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պորտոգալիայի[8], Կատարի[9] և Սենեգալի հավաքականների դեմ խաղերին[10]։
|