Խուբս (Բաբերդի գավառ)


Խուբս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, Բաբերդից 12 կմ հարավ, Ճորոխ գետի վերին հոսանքի ձախ կողմում։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել և կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 32 տուն, իսկ 1909 թվականին՝ 90 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուբսն ուներ Ս. Փրկիչ անունով եկեղեցի` կառուցված 1851 թվականին և Ս. Եղիշե (կառուցված 1264 թվականին) և Ս. Վարվառե (կառուցված 1276 թվականին) եկեղեցիներ կամ ուխտատեղիներ (Ս. Եղիշե և Ս. Վարվառե)։

Այստեղ էր գտնվում նաև Ս. Քրիստափորի վանքը, որը հռչակված էր Բաբերդի գավառում։ Շրջակայքի բնակիչները Վրարդավառի տոնին ուխտի էին գալիս վանք։

Գյուղում գործում էր դպրոց, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 813
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 97