Գյուղ | ||
---|---|---|
Խուլիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 183 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | խուլիկցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խուլիկ (քրդ.՝ Xûlik), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 13 կմ հյուսիս, Նազիկ լճից հյուսիս-արևելք, ձորահովտում։
1850-ական թվականներին ուներ 22 տուն, 1909 թվականին ուներ 183 (20 ընտանիք) հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Խուլիկն ուներ Ս. Թադեոս անունով եկեղեցի։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 100)։ |
|