Խուսափանք (ֆր.՝ L'esquive), ֆրանսիական մելոդրամա, որը նկարահանվել է Աբդելատիֆ Քեշիշի կողմից,0ծ 2003 թվականին։ Ֆիլմը ստացել է չորս «Սեզար» կինոմրցանակ` լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, սկսնակ դերասանուհի (Սարա Ֆորեստյե) և լավագույն սցենար անվանակարգերում[1], ինչպես նաև` մի շարք այլ ազգային և միջազգային կինոմրցանակներ։
Իրադարձությունները տեղի են ունենում Փարիզի քաղաքամերձ բնակարաններից մեկում։ Դեռահասների խումբը, որոնք հիմնականում ծագումով Աֆրիկայից են, պատրաստվում են դպրոցական թատրոնում ցուցադրել Պիեռ դե Մարիվոյի «Սիրո խաղ և իրադարձություն» պիեսը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կրիմոն, 15 տարեկան ամաչկոտ դեռահաս էր։ Կրիմոն հետաքրքրություն չէր ցուցաբերում թատրոնի հանդեպ, բայց նրա գաղտնի սերը Լիդիայի հանդեպ, որը կատարում էր գլխավոր դերը ներկայացման մեջ, բեմադրությունը հետաքրքիր է դարձնում նրա համար։ Սկզբում նա Առլեկինի դերում միանգամայն անպատեհ ու անհաջող է երևում, սակայն աստիճանաբար սկսում է ներգրավվել փորձերի մեջ և ցույց է տալիս իր ունակությունները։ Կրիմոյի խորթ քույր Նանուն, որը հետևում էր եղբորը դպրոցում, դեմ էր ներկայացմանը նրա մասնակցությանը։ Հերոսների միջև եղած հարաբերությունները կրկնվում են պիեսում նկարագրված իրադարձություններում։
Օսման Ելկարազ |
···· |
Կրիմո
|
Սառա Ֆորեստյե |
···· |
Լիդիա
|
Սաբրինա Ուազանի |
···· |
Ֆրիդա
|
Նանու Բենամու |
···· |
Նանու
|
Խաֆետ Բեն-Ահմեդ |
···· |
Ֆատկի
|
Օրելի Գանիտա |
···· |
Մագալի
|
Կարոլ Ֆրանկ |
···· |
ֆրանսիացի պրոֆեսոր
|
Խաժար Համլիլի |
···· |
Զինա
|
Ռաշիդ Գամե |
···· |
Ռաշիդ
|
Մրցանակների և անվանակարգերի ցանկ[2]
|
Կինոմրցանակ
|
Տարի
|
Անվանակարգ
|
Թեկնածուներ
|
Արդյունք
|
|
«Լյումեր» մրցանակ
|
2005
|
Լավագույն սցենար
|
Աբդելատիֆ Քեշիշ
|
Հաղթանակ
|
[3]
|
Սեզար
|
2005
|
Լավագույն ֆիլմ
|
Աբդելատիֆ Քեշիշ (ռեժիսոր)
|
Հաղթանակ
|
[1]
|
«Սեզար» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
|
Աբդելատիֆ Քեշիշ
|
Հաղթանակ
|
«Սեզար» մրցանակ լավագույն օրիգինալ և հարմարեցված սցենարների համար
|
Աբդելատիֆ Քեշիշ, Գալիա Լակրուա
|
Հաղթանակ
|
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանի համար
|
Օսման Ելկարազ
|
Առաջադրում
|
«Սեզար» մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար
|
Սարա Ֆորեստյե
|
Հաղթանակ
|
Սաբրինա Ուազանի
|
Առաջադրում
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|