Խտրականություն անտուն անձանց նկատմամբ, անօթևան մարդկանց նկատմամբ կիրառվող խտրականության ձև։ Ինչպես և խտրականության մյուս ձևերը, այս տեսակը նույնպես կարող է ունենալ տարբեր ձևեր։
Անտուն անձանց նկատմամբ խտրականության օրենքի կիրառումը կարող է ունենալ տարբեր ձևեր. սահմանափակել հասարակական տարածքները, որոնցում առկա են նստելու և պառկելու տեղեր, ակտիվ մուրացկանության դեմ կարգադրություններ[1], թափառականների տուգանում, գործողություններ, որոնք ուղղված են որոշ հատվածներից թափառականների վտարմանը[2], անօթևանների և ոչ անօթևանների միջև օրենքների անհավասար կիրառում[3]։ Ըստ Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության զեկույցի Լոս Անջելեսում անօթևան քաղաքացիների դեմ խտրականությունները բավականին արտահայտված են։ Զեկույցում նշվում է, որ նրանց նկատմամբ կիրառվում են ոտնձգություններ, սեգրեգացաիներ, կանխվում է այն ծառայությունների աշխատանքը, որոնք կարող են փրկել անօթևանների կյանքերը[4]։ Աշխատանքի ընդունվելու ժամանակ խտրականության հավանականությունը նույպես մեծ է։ Բազմաթիվ գործատուներ աշխատանքային տվյալները լրացնելիս պահանջում է նշել նաև բնակության վայրը. այս դեպքում հեշտանում է խտրականության կիրառումը։ Սառա Գոլաբեկ-Գոլդմանի ստեղծած «BAN THE ADDRESS» քարոզարշավը պահանջում է հետաձգել դիմորդի հասցեի ճշտումը, քանի դեռ աշխատանքի ընդունվելու հարցը որոշված չէ[5]։
ԱՄՆ-ի նվազագույնը 5 նահանգներում անօթևանների դեմ խտրականությունները համարվում են հանցագործություն։ Այդ նահագներից են Ֆլորիդան, Մենը, Վաշինգթոնը, Ռոդ Այլենդը և այլն։
ԱՄՆ-ում անօթևան մարդիկ խտրականությունների են առչակատվում արդեն մի քանի տասնկյակ տարի։ 17-րդ դարում ամերիկացի կոլոնիստները անտուն մարդկանց համարում էին անօթևան, քանի որ կարծում էին, որ այդ մարդկանց մոտ առկա է բարոյական անադեկվատություն։ Նրանք կարծում էին, որ անօթևան անհատների հայացքները ապամարդկային էին, իսկ կրոնական դիրքորոշումները՝ ոչ առողջ։
«Անտուն» տերմինը ԱՄՆ-ում առաջին անգամ կիրառվել է 1870-ականներին: Դա վերաբերում էր այն մարդկանց, ովքեր երկրով մեկ պտտվում էին՝ աշխատանք գտնելու նպատակով։ Այս տերմինը ստեղծվել է այն մարդկանց դեմ, ովքեր խախտում էին ավանդական տնային ոճի կյանքի գաղափարը։ Այս անհատների նկատմամբ խարանը և նախապաշարմունէները սկսվել են կենցաղային ապրելակերպից շեղվելու հետևանքով։
1870-ականներին անտուն տերմինը դառավ ազգային։ Այս ժամանակաշրջանում սկսվեցին օգտագործվել «թափառաշրջիկ» և «բոմժ »արտահայտությունները։ Այդ տարիներին քաղաքացիական պատերազմի վետերանները, տարհանված անձինք, ներգաղթյալ ընտանիքները բավական մեծ պոպուլյացիա էին կազմում։ 1874-ին Բոստոնում թափառաշրջիկների պոպուլյացիան կազմում են 98263 անձ։
17-րդ դարից սկսված ԱՄՆ-ում եղել են թափառաշրջիկների դեմ ընդունված օրենքների մազմաթիվ տեսակներ։ Այս օրենքները հաճախ թիրախավորում էին կանաց և աֆրիկական-ամերիկական անձանց Արխիվացված 2024-07-10 Wayback Machine։ Նույնիսկ մինչև 1970-ականները թափառաշրջիկների դեմ ուղղված օրենքների պատճառով տեւժվել են բազմաթիվ ամերիկացիներ։ 1972 թվականին գերագույն դատարանը անվավեր է ճանաչել այս խտրական օրենքները։ Դեինստիտուցիոնալիստական շարժումը 1960-ականներին և 1970-ականների բազմաթիվ մարդակնց ազատ արձակեց հոգեբուժարաններից։ Այդ մարդկանցից շատերը արձակումից հետո դառան անօթևան։ Այդ մարդիկ, ունենալով հոգեկան խնդիրներ, բախվում էին նաև անօթևանության հետևանքով առաջացած լուրջ խնդիրների։
COVID համաճարակով, բնակարանային ճգնաժամով, ապրելու ծախսերի աճով պայմանավորված ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում անտունների թիվն աճել է։
Ֆրանսիացի արձակագիր Անատոլ Ֆրանսը այս ֆենոմենը նկարագրել է 1894-ին, դիտարկելով, որ այս օրենքը հարուստներին և աղքատներին հավասարապես արգելում է քնել կամուրջների տակ[6]։
2022-ի հուլիսին Լոս ԱՆջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է հօգուտ քաղաքական օրենսգրքի 41.18 հոդվածի ընդլայնման[7], ըստ որի արգելվում է նստել, քնել, անձնական գույքը տեղադրել տարբեր այգիներից, հուշահամալիրներից և մի շարք այլ կառույցներից 500 ոտնաչափ տարածության վրա[8]։ Քաղաքային խորհրդի անդամ Հյուգո Մարտինեսը, ով դեմ էր քվեարկել այս օրենքի ընդլայնմանը, թվիթերյան իր փոստում արձանագրել է. « 41.18 կոդը քրեականացնում է անօթևան մարդկանց, չթույլատրելով նրանց՝ լինել քաղաքի շատ մասերում, սակայն մենք ապաստարաններում չունենք բավարար տեղեր՝ բոլորին տեղավորելու համար, և նրանք ստիպված են ապրել փողոցներում»[9]։
Անօթևան մարդկանց վնասման և վիկտիմիզացիայի գործոններն ամբողջությամբ պարզված չեն Անտուն մարդկանց մոտ կեսը բռնության զոհեր են[10]։ Անօթևան մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր[11]։ 2007-ին կատարված հետազոտության արդյունքներով դրանց թիվն աճել է[12]։ Սա կարող է բացատրվել նաև նրանով, որ մարդիկ անօթևաններին չեն դիտարկում որպես լիարժեք մարդկանց[13]։
Ըստ անօթևանության վերացման ազգային դաշինքի[14]՝ 2017-ի հունվարին ամբողջ Միացյալ Նահանգների տարածքում գրացվել է մոտ 553,742 անտուն մարդ։ Նրանցից 192,875-ն ապրում են բնակեցման համար ոչ բարենպաստ պայմաններում, օրինակ՝ փողոցներում և վթարային շինություններում։ Բազմաթիվ չպաշտպանված անօթևանների ճամբարներ տեղակայված են մայրուղիների երկայնքով, որոնք հեռու են հանրային պարկերից, որոնցում կան հասարակական զուգարաններ։ Քաղաքապետարանների կողմից հասարակական զուգարաններ չտրամադրելու պատճառով անօթևանները ստիպված են միզել և կղազատել ճամբարներին հարակից փողոցներում, ջրամբարներում։
Robinson and Sickels ընկերությունը Կոլորադոյի համալսարանի հետ միասին զեկույց են հրապարակել[15], որտեղ նշվում է Կոլորադո նահանգում անօթևանների քրեկանացման մասին։ Հարցվածների մոտ 83%-ը նշել է, որ նրանց արգելում են օգտվել հասարակական զուգարաններից, քանի որ նրանք անտուն են։ Զուգարաններից չօգտվելու պատճառով չպաշտպանված անձինքն ասես ապրում են երրորդ աշխարհի երկրներում։ Այս վիճակը հանգեցնում է հեպատիտ A վարակի բռնկմանը Կալիֆորնիայում։ The New England Journal of Medicine-ում Կուշելի հայտարարության համաձայն 2017-ին 649 անտուն մարդ վարակվել է հեպատիտ A-ով[16]։
Որոշ քաղաքներում կառուցվում են ճարտարապետական շինություններ, որոնք համարվում են անօթևանների դեպ պաշտպանական շինություններ, որոնց կանխում են անտուն մարդկանց ճամբարների կառուցումը և քնելը այդ վայրերում[17]։ Ըստ Crisis-ի հարցվածների 35%-ն ասել է, որ դժվարությամբ են գտնում քնելու համար համապատասխան տեղեր։ Անտունների դեմ շինությունները ներառում են փշերով նստարաններ, դարպասներով պաշտպանված մուտքեր և այլն[18]։
Կապված անօթևանության խնդրի քաղաքականացմամբ, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց օգնող հիմնադրամների մեծ մասը փոխել են իրենց ուղղվածությունը, և շատ հոգեկան հիվանդներ զրկվել են օգնությունից։ ԱՆտունների մոտ հոգեկան խանգարումները համարվում են ամենատարածված խնդիրները[19]։
Անօթևան մարդիկ հաճախ են առնչվում հասարակական ներգրավվածության խնդիրների հետ։ Որոշները վախենում են դրանից՝ խտրականությունների բախվելու պատճառով։
Ըստ որոշ հոգեբանների, խտրականության դեմ վախի հաղթահարմանը կարող է օգնել անօթևաններին աշխատանքի տրամադրումը։ Աշխատանքը մարդկանց ստիպում է կարևորված զգալ։ Որոշ գործատուներ կացար են տրամադրում աշխատողներին։ Անօթևան մարդիկ, ում կացարան է տրամադրվում, ավելի հակված են լավ կատարելու իրենց աշխատանքը[20]։
ԱՆօթևան մարդակնց օգնելու բազմաթիվ տարբերակներ կան։ Դրանցից որոշները ներառում են հագուստի, կոնցաղային իրերի, գրքերի և այլ իրերի նվիրատվությունը։ Անօթևաններին նշանակալի օգնություն ցույց տալու համար կան դրամահավաքային ծրագրեր, կացության տրամադրման ծրագրեր, նույնիսկ իրազեկումը բարձրացնող ծրագրեր[21]։
{{cite report}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)