Գյուղ | ||
---|---|---|
Ծաղկե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 227 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծաղկե (քրդ.՝ Zaxgî), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Վանա լճի հյուսիսարևմտյան կողմում, Նազիկ լճից արևելք, Խլաթ քաղաքից 9 կմ հյուսիս։
1880-ական թվականներին ուներ 24 տուն, 1909 թվականին ուներ 227 (25 ընտանիք) հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Ծաղկեն ուներ Ս. Դանիել անունով եկեղեցի։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 112)։ |
|