Ծննդյան տորթ

Ծննդյան տորթ
Տեսակճաշ
Ենթատեսակտորթ
 Birthday cakes Վիքիպահեստում

Ծննդյան տորթ, հրուշակ, որն ուտում են շատ երկրներում ծննդյան տոնակատարության ժամանակ։ Ծննդյան տորթերը տարբեր են լինում, օրինակ՝ ծննդյան քափքեյք, քեյք փոփ (բառացի՝ տորթ փայտիկի վրա), թխվածք և տարտ, հաճախ ունենում են վանիլային, շոկոլադի կամ ելակի համեր։ Դրանք պատրաստվում են տարբեր ձևերով և զարդարվում գլազուրով ու բազմաթիվ գույներով։

Ծննդյան տորթ 19-րդ դարում, հեղինակ՝գերմանացի կենցաղային ժանրի նկրիչ Պանկրաց Քյորլ

Ծննդյան տորթը Արևմտյան Եվրոպայում ծննդյան տոնակատարության մասն է կազմում սկսած 19-րդ դարի կեսից[1]։ Սակայն ծննդյան տորթերի և ծննդյան տոնակատարությունների միջև կապը հետ է գնում մինչև հին հռոմեական ժամանակները։

Հին Հռոմում «տորթերը» ժամանակ առ ժամանակ մատուցվում էին հատուկ ծննդյան տոների և հարսանիքների ժամանակ։ Դրանք տափակ ու շրջանաձև էին՝ պատրաստված ալյուրից և ընկույզներից, խմորիչից և մեղրով քաղցրացրած։

15-րդ դարում Գերմանիայում հացի փռերը ծննդյան տոնի համար սկսել են վաճառել մեկ շերտից պատրաստված տորթեր, և այդպես առաջացել է ժամանակակից ծննդյան տորթը[2]։ 17-րդ դարում ծննդյան տորթը ստացել է իր ժամանակակից տեսքը։ 17-րդ դարի այս տորթերը նման էին ժամանակակից ծննդյան տորթին՝ բազմաշերտ էին, գլազուրապատ և զարդարված։ Սակայն այս տորթերից օգտվում էին միայն մեծահարուստները։ Արդյունաբերական հեղափոխության արդյունքում ծննդյան տորթերը մատչելի են դարձել նաև ցածր դասի համար։

Ժամանակակից արարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխան Սպիտակաձյունիկով տորթի հետ, շուրջ 1930–1940

Տորթը, թխվածքը կամ աղանդերը մատուցվում են տվյալ անձի ծննդյան խնջույքի ժամանակ։ Ժամանակակից Արևմտյան մշակույթներում տորթի վրա մեկ կամ մի քանի մոմ է վառվում, որը տվյալ անձը փչելով հանգցնում է։

Ծննդյան տորթերն անգլիալեզու երկրներում մատուցվում են «Happy Birthday» երգի կամ տվյալ երկրի լեզվով դրան համարժեք որևէ երգի հետ։ «Ծնունդդ շնորհավոր» արտահայտությունը սկսել է գրվել ծննդյան տորթերի վրա 1900-ական թվականների սկզբին՝ «Happy Birthday to You» երգի հայտնի դառնալուն զուգահեռ։ Աշխահի տարբեր մասերում կատարվում են ծննդյան տարբեր երգեր և արարողություններ։ Ուրուգվայում ծննդյան երեկույթի հյուրերը «Happy Birthday to You» երգի ներքո ձեռքերը դնում են հոբելյարի ուսին կամ գլխին։ Էկվադորում հոբելյարը տորթը կծում է, նախքան այն մատուցելը։ Պերուում հյուրերը նախ երգում էին «Happy Birthday to You» երգը անգլերենով ու նշում հոբելյարի անունը, հետո իսպաներեն, որից հետո՝ ցանկացած այլ երգ ու վերջում փչում մոմերն ու կտրում տորթը։

Ծննդյան տորթը հաճախ զարդարում են փոքր մոմերով, որոնք տորթի վրա դրվում են հատուկ բռնիչներով կամ պարզապես տորթի մեջ խրելով։ Տորթի հետ հաճախ մատուցվում են այլ քաղցրավենիքներ, օրինակ՝ պաղպաղակ։ Միացյալ Թագավորությունում, Հյուսիսային Ամերիակայում և Ավստրիալիայում մոմերի քանակը հավասար է այն մարդու տարիքին, որի ծննդյան օրն է, երբեմն մեկն ավելացվում է բախտավորության համար։ Ըստ ավանդույթի հոբելյարը ցանկություն է պահում և փչում մոմերը․ եթե բոլորը փչում է մեկ շնչով, ապա ցանկությունը կատարվելու է։

Որպես ուրախության և համախմբվածության խորհրդանիշ տորթը բաժանում են երեկույթին ներկա բոլոր հյուրերի միջև։

Մոմեր և ծագման տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից տոնակատարության մոմեր

Թեև մոմը փչելու ծեսի ճշգրիտ ծագումն ու նշանակությունը անհայտ է, սակայն կան բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել այս ավանդույթը։

Հունական ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան տորթերի վրա մոմեր տեղադրելու ավանդույթը բացատրելու առաջին տեսությունը վերագրվում է վաղ հույներին, որոնք ամեն լուսնային ամսվա վեցերորդ օրը մոմեր էին վառում Աթենա աստվածուհու ծննդյան օրը խորհրդանշելու համար [փա՞ստ]։ Նրա պտղաբերության վերահսկողության և ծննդյան տորթերի վրա մոմեր վառելու ավանդույթի միջև կապը, սակայն, հաստատված չէ[փա՞ստ]։

Հեթանոսական ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկական խնջույք

Որոշ ծեսերում կրակի օգտագործումը կապվում է զոհասեղանների ստեղծման հետ։ Ասում են, որ ծննդյան մոմերը խորհրդանշական ուժ ունեն[3]։

Նախկինում հավատում էին, որ չար ոգիները մարդկանց ծննդյան տոներին այցելում էին նրանց, և տվյալ անձին պաշտպանելու համար մարդիկ շրջապատում էին նրան և ուրախացնում։ Խնջույքի ներկաները բարձր աղմկում էին, որպեսզի վախեցնեն չար ոգիներին։

Գերմանական ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկը ծննդյան տորթի հետ։ 1920 թվականի բացիկ

18-րդ դարում Գերմանիայում տորթերի վրա մոմերի պատմությունը կարելի է տեսնել դեռևս Kinderfest-ի ժամանակ՝ երեխայի ծննդյան տոն[4]։ Ըստ ավանդույթի օգտագործում են մոմեր և տորթեր։ Գերմանացի երեխաներին տանում են դահլիճ։ Այնտեղ նրանք ազատղ տոում էին իրենց ծնունդը, և գերմանացիները հավատում էին, որ մեծահասակները երեխաներին պաշտպանում են չար ոգիներից՝ փորձելով գողանալ իրենց հոգիներ։ Այդ ժամանակ չկար ծննդյան նվեր բերելու ավանդույթը, հյուրերը կարող էին պարազապես բարի մաղթանքներ ցանկանալ հոբելյարին։ Այնուամենայնիվ եթե հյուրը նվեր էր բերում դա համարվում էր լավ նշան հոբելյարի համար։ Հետագայում ծննդյան տոնին սկսեցին նվիրել ծաղիկներ[5]։

Շվեդական ծագման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայում ծննդյան տորթի մոմերը փչելու սովորույթի մասին գրառվել է 1881 թվականին։ Folk-Lore Journal ամսագրում նշվել են մի քանի սնահավատություններ, որոնք գոյություն են ունեցել միջին խավի շրջանում։ Պատկերվել էր նաև վառված մոմերով ծննդյան տորթ, որի մոմերի թիվը համապատասխանում էր կյանքի յուրաքանչյուր տարվան։ Այդ մոմերը հոբելյարը պետք է հատ-հատ փչելով հանգցներ[6]։

Ծննդյան տորթերը տարբեր մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան շատ տարբեր քաղցրավենիքներ, որոնք ամբողջ աշխարհոմ ուտում են ծննդյան օրը։ Չինական ծննդյան տոներին ուտում են shòu bāo (壽包, simp. 寿包) կամ shòu táo bāo (壽桃包, simp. 寿桃包) թխվածքը, որը պատրաստվում է ցորենի ալյուրից և ձևավորվում ու գունավորվում, որպեսզի դեղձի նմանվի։ Մեկ մեծ թխվածքի փոխարեն յուրաքանչյուր հյուրին մատուցվում է փոքրիկ shou bao։ Կորեայում ավանդական ծննդյան ուտեստը ջրիմուռով ապուրն է։ Արևմտյան Ռուսաստանում ծննդյան օրը երեխաներին մատուցում են մրգերով կարկանդակներ, որոնց վրա ծննդյան բարեմաղթանք է գրված։ Շվեդիայում ծննդյան տորթը պատրաստվում է ֆունտանոց տորթի նման, հաճախ ծածկում մարիցիպանով և զարդարվում ազգային դրոշով։ Հոլանդական ծննդյան թխվածքները մրգային կարկանդակներ են՝ հարած սերուցքով պատված։ Հնդկաստանի գյուղերում ոչ բոլորն են նշում ծննդյան օրը, բայց քաղաքներում ծննդյան տորթերը լինում են արևմտյան երկրների նման, հատկապես բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շրջապատում։

Ծննդյան մոմերը փչելու ծես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մշակույթներում այն անձը, ում ծննդյան տարեդարձը նշվում է, ցանկություն է պահում և փչում մոմերը[7][8][9]։

2017 թվականի հունիսին Քլեմսոնի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ որոշ մարդիկ փչելու ընթացքում տորթի վրա մեծ քանակությամբ մանրէներ են թափում[7][8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Birthday Cakes: History & Recipes - Online article with an extensive bibliography».
  2. «History of Birthday Cakes». Your Koseli. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  3. (The Lore of Birthdays (New York, 1952), Ralph and Adelin Linton, pp. 8, 18-20.)
  4. «Keeping the Legacy». German Hausbarn. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  5. «History of Birthdays». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  6. The Folk-lore Journal (անգլերեն). Folk-lore Society. 1883 թ․ հունվարի 1. էջ 380.
  7. 7,0 7,1 Sarah Zhang (2017 թ․ հուլիսի 27). «Blowing Out Birthday Candles Increases Cake Bacteria by 1,400 Percent: But it's okay, really!». Atlantic magazine. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. «On average, blowing out the candles increased the amount of bacteria on the frosting by 14 times. But in one case, it increased the amount of bacteria by more than 120 times. "Some people blow on the cake and they don't transfer any bacteria. Whereas you have one or two people who really for whatever reason ... transfer a lot of bacteria." says Dawson."»{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. 8,0 8,1 Sarah Young (2017 թ․ հուլիսի 31). «Blowing out birthday candles increases bacteria on cake by 1,400%, study reveals». The Independent. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. «They then lit the candles and blew them out before diluting the frosting with sterilised water and spreading it out on agar plates for the bacteria to grow.»{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. 9,0 9,1 Elizabeth Sherman (2017 թ․ հուլիսի 28). «Blowing Out Birthday Candles Could Ruin the Cake». Food and wine magazine. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Paul Dawson, Inyee Han, Danielle Lynn, Jenevieve Lackey, Johnson Baker, Rose Martinez-Dawson (2017). «Bacterial Transfer Associated with Blowing Out Candles on a Birthday Cake». Journal of Food Research. Vol. 6, no. 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)