Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կազակներ (Եվրոպական պատերազմներ) | |
---|---|
![]() | |
Մշակող | GSC World Publishing Руссобит-М Steam (2010 թվականի սեպտեմբերի 10-ին) |
Հրատարակիչ | Strategy First |
Դիստրիբյուտոր | Steam |
Միջերեսի լեզու | գերմաներեն |
Սերիայի մաս | Cossacks? |
Վայր | Կարիբյան ավազան |
Թողարկման թվական | հոկտեմբերի 17, 2002 |
Պլատֆորմներ | Microsoft Windows |
Տարբերակ | 1.36 |
Ժանր | Ստրատեգիա իրական ժամանակում |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ |
USK | USK 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | CD և թվային բաշխում |
Կառավարում | մկնիկ |
🌐 | gsc-game.com |
![]() |
Կազակներ (Եվրոպական պատերազմներ), համակարգչային խաղ։ Խաղի գործողությունները տեղի են ունենում XVII-XVIII դարերում։ Խաղը թողարկվել է ուկրաինական GSC Game World ընկերության կողմից։
Խաղում կա 6 տեսակի ռեսուրս՝ ծառ, սնունդ, քար, ոսկի, ածուխ և երկաթ։ Ածուխը, երկաթը և ոսկին ձեռք են բերում հանքերից։ Սնունդը ձեռք են բերում գյուղացիները և ձկնորսները։ Գյուղացիները հավաքում են ցորեն դաշտից և տանում են ջրաղաց, իսկ ձկնորսները ձուկ են որսում նավակների օգնությամբ։ Ծառերը և քարերը ձեռք են բերվում բանվորների կողմից որոշակի տեղերից և տեղափոխվում պահեստներ կամ քաղաքային կենտրոն։ Ռեսուրսները կարելի է նաև փոխանակել շուկայում։ Եթե խաղացողը չունի ածուխ կամ երկաթ, միավորները, զինված հրազենով, չեն կարող կրակել։ Ոսկու պաշարների անբավարար լինելու դեպքում զինվորական միավորներից չեն կարող ստեղծվել գնդեր և ջոկատներ, իսկ վարձկանները և որոշ նավեր (17-րդ և 18-րդ դարերի զրահանավեր) դուրս կգան խաղացողների ղեկավարումից և քարտեզի վրա կդառնան բոլոր ազգերի թշանամիներ։ Սննդի անբավարարության դեպքում խաղացողները կսկսեն մահանալ։ Բոլոր միավորները (բացի վարձկաններից) պահանջում են սննդի կառույցներ, մյուները նաև ծառ, ոսկի, երկաթ և ածուխ։
Խաղում ներկայացված են հետևյալ երկրները.