Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կախաբեր (Կախա) Ալադաշվիլի (վրաց.՝ კახაბერ (კახა) ალადაშვილი, օգոստոսի 11, 1983[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, «ԲՄԱ-Էներգիա» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Վրաստանի ազգային հավաքականի կազմում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկան հասակից[3]։ Սկզբից ֆուտբոլ խաղալ սովորել է թբիլիսյան 35-րդ դպրոցում[3]։ Այնուհետև շարունակել է սովորել «Օլիմպ»-ի դպրոցում, որտեղ մարզիչը եղել է Գիգլի Իմնաձեն[3]։ Սկսած 2002 թվականից խաղացել է թբիլիսյան «Սպարտակ» և Բոլնիսի քաղաքի «Սիոնի» ակումբներում։ 2004 թվականի ամռանից տեղափոխվել է վրացական հայտնի Թբիլիսի «Դինամո» ակումբ։ Թիմի կազմում դարձել է Վրաստանի չեմպիոն։ Անցկացրել է 8 խաղ և խփել 1 գոլ (Կրակովյան «Վիսլա» ակումբին) եվրոգավաթներում։
2006 թվականի մարտից Կախան հնգամյա պայմանագիր ստորագրեց Կիևի «Դինամո» ակումբի հետ[4]։ «Դինամո» նա տեղափոխվեց իր գործակալ` Ախրիկ Ցվեյբայի խորհրդով[3]։ Կախաբերը հիմնականւմ խաղացել է Ուկրաինայի Առաջին լիգայում հանդես եկող Դինամո-2-ի կազմում և երկու անգամ էլ մասնակցել է երիտասարդական առաջնությանը։ «Դինամո-2»-րդում Ալադաշվիլին հանդես է եկել աջ պաշտպանի դիրքում[5]։
2006 թվականի օգոստոսին կեստարվա վարձավճարով տեղափոխվել է դնեպրոպետրովսկյան «Դնեպր» ակումբ[6]։ 2006 թվականի օգոստոսի 5-ին պոլտովյան «Վորսկլա» ակումբի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Ուկրաինայի բարձրագույն լիգայում, իսկ խաղը ավարտվեց 1:0 հաշվով[7]։ Ընդհանուր առմամբ Դնեպրի համար Բարձրագույն լիգայում խաղացել է 5 խաղ, իսկ Ուկրաինայի գավաթում 2 խաղ։ 2006 թվականի դեկտեմբերին «Դինամո»-յի ղեկավարության կողմից հանվել է տրանսֆերի[8]։ 2017 թվականի ձմռանը վերադարձել է «Դինամո», Բարձրագույն լիգայում անցկացնելով 2 խաղ, ընդդեմ «Զարի»-ի և «Արսենալ»-ի։
2007 թվականի ամռանը կրկին «Դինամո»-յի ղեկավարության կողմից ներկայացվել է տրանսֆերի[9]։ Կախաբերը կարող էր նաև տեղափոխվել ռուսական «Մոսկվա» ակումբ[10]։ 2007 թվականի հուլիսին վարձավճարով գնացել է ուժգորոդյան «Զակարպատիե» մինչև 2007/08 մրցաշրջանի ավարտը[11]։ Թիմում Ալադաշվիլին դարձել է հիմնական կազմի խաղացող, Ուկրաինայի առաջնությունում խաղացել է 10 խաղ և 1 խաղ էլ անցկացրել է Ուկրաինայի Գավաթում։ 2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Խարկով» ակումբ[12]։ Բարձրագույն լիգայում քաղաքացիների կազմում անցկացրել է 8 խաղ։
2008 թվականի դեկտեմբերին մեկնում է Թուրքիա, որպեսզի Մախաչկալական «Անժի»-ի հետ միասին քննարկի իր տեղափոխության մասին[13]։ 2009 թվականի հունվարին նա պայմանագիր է ստորագրում «Անժի»-ի հետ[14]։ 2009 թվականի մայիսին ստացել է ռուսական վիզա և կարողացել է միանալ թիմին։ Պայմանագիրը կնքվել է և մինչ այդ, բայց այն բանի համար, որ նրան չի հաջողվել ժամանակին ստանալ աշխատանքային վիզա, նա ստիպված էր երկուս ու կես ամիս ինքնուրույն մարզվել Թբիլիսիում[15]։ 2009 թվականին «Անժի»-ի հետ միասին հաղթեց Առաջին դիվիզիոնը և դուրս եկավ Պրեմիեր-Լիգա։ 2010 թվականի փետրվարին հայտնվել է սամարյան «Կռիլյա Սովետով» ակումբի տեսադաշտում[16]։ 2010 թվականի ամռանը տեղափոխվել է «Զեստաֆոնի» ակումբ։ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա» ակումբ[17]։ 2015 թվականի դեկտեմբերին լքել է ակումբը[18] և ավարտել կարիերան[19]։
Հանդես է եկել Վրաստանի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 7 խաղ։ 2015 թվականի օգոստոսի 17-ին Վրաստանի հավաքականում դեբյուտը նշել է Ղազախստանի հավաքականի դեմ արտագնա խաղում (1:2)[20]։
Ամուրի է[21]։ Սիրած ակումբը՝ իտալական Միլանը[21]։ Նրա եղբայրը Լաշա Ալադաշվիլին է, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[22]։ Կարիերան ավարտելուց հետո հաստատվել է Խաբարովսկում, որտեղ էլ բացել է ռեստորան։
2009 թվականին «Անժի»-ի խաղացողներին փոքր ոսկե մեդալներ նվիրելու արարողության ժամանակ, Մախաչկալայում տեղի ունեցավ համերգ, որտեղ մասնակցեցին Դաղստանի երգիչները[23]։ Այնտեղ Ալադաշվիլին անսպասելիորեն վրացերենով կատարեց երգ, «Թբիլիսո» անվանմամբ[23]։ Նրա համակումբացի Մահոմեդ Մահոմեդովը Ալադաշվիլիին նվիրեց ծաղիկների փունջ, իսկ այնուհետև նա լքեց բեմը բուռն ծափահարությունների ներքո[23]։
|