Կամիլ Դոնսյո

Կամիլ Դոնսյո
ֆր.՝ Claudia Doncieux
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1847(1847-01-15)[1]
ԾննդավայրԼիոն
Մահացել էսեպտեմբերի 5, 1879(1879-09-05)[1] (32 տարեկան)
Մահվան վայրVétheuil
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինԿլոդ Մոնե
ԵրեխաներՄիշել Մոնե և Ժան Մոնե
 Camille Doncieux Վիքիպահեստում

Կամիլ Դոնսյո (ֆր.՝ Camille Doncieux, հունվարի 15, 1847(1847-01-15)[1], Լիոն - սեպտեմբերի 5, 1879(1879-09-05)[1], Vétheuil), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի առաջին կինը։ Եղել է ինչպես Մոնեի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարների հերոսուհին։ Կամիլը Մոնեի երկու տղաների մայրն է։

Կամիլ-Լեոն Դոնսյոն ծնվել է 1847 թվականի հունվարի 15-ին Լա Գվիլոտիեր քաղաքում։ Այս քաղաքը այժմ կազմում է Լիոն քաղաքի մասն է կազմում։ Հայրը՝ Չարլզ Կլոդ Դոնսյոն, վաճառական էր[2][3]։ Կնոջ և դստեր հետ Ֆրանսիայի Երկրորդ կայսրության ժամանակ (1852-1870) տեղափոխվել է Փարիզ՝ Սորբոնի մոտ։ 1857 թվականին՝ Կամիլի քրոջ ծնունդից հետո, ընտանիքը տեղափոխվել է Բատիգնոլս. այն այժմ գտնվում է Փարիզի հյուսիսարևմտյան հատվածում։ Բատիգնոլսը հայտնի է արվեստագետներով[3]։

Երիտասարդության տարիներին Կամիլը բնորդուհի է եղել։ 1865 թվականին նա ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ, որը յոթ տարով մեծ էր նրանից և դարձել է Մոնեի կտավների հիմնական հերոսուհին։ Կամիլը Մոնեի սիրուհին էր, որը Մոնեին հանդիպելուց առաջ ապրում էր ծայր աղքատության պայմաններում։ Մոնեի հորաքույրն ու հայրը դեմ էին նրա և Կամիլի մտերմությանը։ Երբ պետք է ծնվեր նրանց առաջին որդին, Մոնեն թողել է Կամիլին Փարիզում և բնակություն է հաստատել հորաքրոջ ամառանոցում։ Նա երկար ժամանակ կապ չի ունեցել Կամիլի հետ։ Վերջինս մնացել էր Փարիզում՝ առանց ապրելու միջոցների[4][5]։

Ամուսնություն և երեխաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանեկուր գետը, 1868 թվական
Կամիլը՝ Տրուվիլ սյուր Մերի լողափին նստած, նկարված է զույգի մեղրամսի ժամանակ, 1870 թվական
Կամիլ Մոնեն ճապոնական հագուստով, 1876 թվական
Կամիլը մահվան մահճում, 1879 թվական

1867 թվականի օգոստոսի 8-ին Փարիզում ծնվել է Կամիլ Դոնսյոյի և Կլոդ Մոնեի առաջին որդին՝ Ժան Մոնեն։ Կլոդը, որն իր ամառն անցկացրել էր Սեն Ադրեսում՝ հյուրընկալելով հորն ու հորաքրոջը, որդու ծնվելուց հետո մի քանի օրով տեղափոխվել է Փարիզ։ Մի քանի օր անց վերադարձել է Սեն Ադրես[6]։ Հետագայում Կլոդ Մոնեն եկել է Փարիզ և բնակություն է հաստատել այն ցուրտ մեկսենյականոց տանը, որտեղ մինչ այդ ապրում էին Կամիլն ու մանկահասակ որդին[7]։ 1868 թվականից նա ապրում էր կնոջ և որդու հետ, բայց այդ փաստը գաղտնի էր պահում հորից և հորաքրոջից, իսկ նրանք կարծում էին, որ Կլոդը լքել է կնոջն ու որդուն։ Պարտատերերից խուսափելու և ավելի էժան տեղ ապրելու համար գարնանը ընտանիքը տեղափոխվել է Գլոտոն՝ Բանեկուր կոչվող փոքրիկ գյուղ։ Սակայն նրանց շուտով դուրս են վռնդել այն հյուրանոցից, որտեղ ուզում էին անվճար ապրել։ Կամիլն ու Ժանը գյուղում մենակ էին ապրում, իսկ Կլոդը փորձում էր գումար վաստակել[8]։

Կամիլն ու Մոնեն ամուսնացել են 1870 թվականի հունիսի 28-ին[9]:Նկարիչ Գյուստավ Կուրբեն նրանց հարսանիքի վկաներից էր։ Մոնեի հայրը ներկա չէի հարսանիքին, որովհետև դեմ էր նրանց ամուսնությանը։ Ի տարբերություն նրա՝ արարողությանը ներկա էին Կամիլի ծնողները[4]։ Հարսանիքի ժամանակ Կամիլը որպես օժիտ ստացել է 1200 ֆրանկ։ Այդքան գումար նա պետք է ստանար նաև հոր մահից հետո։ Կամիլի ծնողները նշել են, որ օժիտի գումարը պետք է պահվի նրա անունով առանձին հաշվի վրա։ Այս ամենը արվում էր, որպեսզի այդ գումարը գաղտնի մնար Կլոդ Մոնեի պարտատերերից[9]։ Կամիլն ու Կլոդը իրենց որդուն՝ Ժանին ևս իրենց հետ տարել են Տրուվիլ սյուր Մեր մեղրամսի։ Նրանք ապրում էին Տրիվոլի հյուրանոցում։ Շարունակելով խուսափել պարտատերերից՝ Մոնեն ձգտել է հեռու մնալ նաև ֆրանս-պրուսական պատերազմի զորակոչից։ Նա լքել է կնոջն ու որդուն և գնացել Հավր՝ Ֆրանսիա՝ հիվանդ հորն այցելելու, այնուհետև Անգլիա՝ ենթադրաբար հոր տված գումարով։ Կամիլն ու Ժանը հանդիպել են Կլոդին Անգլիայում, 1870 թվականի հոկտեմբերին[10]։

1871 թվականի սկզբին նրանք ապրում էին Բաթ Փլեյս կոչվող վայրում։ Հենց այստեղ էլ Կլոդը նկարել է Կամիլին (առաջին լոնդոնյան նկարը)։ Այն վերնագրված է «Վերափոխում»։ Նկարում Կամիլը նստած է, ձեռքին՝ գիրք[11]։

Էռնեստ և Ալիս Օշեդեները տեղափոխվել են Մոնեների տուն, երբ շռայլ կյանք վարելով՝ կորցրել են իրենց հարստությունը։ Սկզբում 2 ընտանիքներն ապրել են մի փոքր տան մեջ, բայց հետո տեղափոխվել են ավելի ընդարձակ տուն, որպեսզի 12 հոգով կարողանային տեղավորվել[4]։

Նրանց 2-րդ որդին՝ Միշել Մոնեն, ծնվել է 1878 թվականի մարտի 17-ին, իսկ Կամիլի հիվանդությունը գնալով բարդացել է[12]։

Հիվանդություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլը հիվանդացել է, երբ Օշեդե ընտանիքը տեղափոխվել է Մոնեների մոտ։ Այն ողջ գումարը, որը հավաքվել էր վաճառված նկարներից, օգտագործվել է Կամիլի բուժման և դեղամիջոցների համար։ Նրա բուժմամբ էր զբաղվում Ալիսը[5]։

Մահճի մոտ 1879 թվականի օգոստոսի 31-ին քահանան կատարել է վերջին ծիսակատարությունը։ Նա նաև կրոնապես հաստատել է Մոնեների քաղաքացիական ամուսնությունը[4]։

Կամիլը մահացել է 1897 թվականի սեպտեմբերի 5-ին Վեթհեիլում կոնքի քաղցկեղից[5][13] (չնայած որոշ աղբյուրներում կարծիք կա, որ նա մահացել է տուբերկուլոզից)[12][14][15]։ Մոնեն մահվան մահճում նկարել է Կամիլին[2][4]։

Կամիլը ամուսնու նկարների հիմնական հերոսուհին է եղել, որոնցից «Կամիլը (Կանաչ զգեստով կինը)» նկարը Փարիզի պատկերասրահում քննադատների հավանությանն է արժանացել, և Արսեն Աուսին 800 ֆրանկով գնել է այն[4]։ Բացի այն, որ Կամիլը եղել է Կլոդ Մոնեի սիրելի հերոսուհին[7], նա պատկերվել է նաև Էդուարդ Մանեի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կտավներում։

Կլոդ Մոնեի կտավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք այն նկարներն են, որոնց հերոսուհին Կամիլն է[16].

  • Նախաճաշ խոտերի վրա, 1865 թվական
  • Զբոսանք (Բեզիլ և Կամիլ), 1865 թվական
  • Կամիլը փոքր շան հետ, 1866 թվական
  • Կամիլը կամ Կանաչ զգեստով կինը, 1866 թվական
  • Կանայք այգում, 1866 թվական
  • Ընթրիքից հետո, 1868 թվական
  • Բանեկուր գետը, 1868 թվական
  • Կամիլը՝ Տրուվիլ սյուր Մերի լողափում նստած, 1870 թվական
  • Կամիլը լողափում, 1870 թվական
  • Մադամ Մոնեն բազմոցին, 1871 թվական
  • Գարուն, 1872 թվական
  • Յասամանները արևի տակ, 1872 թվական
  • Կարմիր գլխաշորը։ Միսիս Մոնեի նկարը, 1873 թվական
  • Նստարանը, 1873 թվական
  • Կանաչ դաշտ Արժանտյոյի մոտ, 1873 թվական
  • Կամիլ Մոնեն պատուհանի մոտ, Արժանտյո, 1873 թվական
  • Քայլք Արժանտյոյի մոտ, 1873 թվական
  • Կամիլ և Ժան Մոնեները Արժանտյոյի պարտեզում, 1873 թվական
  • Կամիլը Ճանի հետ այգում, 1873 թվական
  • Նստարանին նստած կինը, 1874 թվական
  • Արվեստագետների ընտանիքը պարտեզում, 1875 թվական
  • Կամիլ Մոնեն և մանուկը Արժանտյոյի արվեստագետների պարտեզում, 1875 թվական
  • Մադամ Մոնեն ասեղնագործելիս, 1875 թվական
  • Զբոսանք։ Հովանոցով տիկինը, 1875 թվական
  • Ծաղկե մահճակալ (Corbeille de fleurs), 1876 թվական
  • Կամիլ Մոնեն ճապոնական հագուստով, 1876 թվական
  • Կամիլը Արժանտյոյի պարտեզում, 1876 թվական
  • Կինը այգում, 1876 թվական
  • Մարգագետնում, 1876 թվական
  • Այգին։ Մոլոշավարդեր, 1877 թվական
  • Կամիլը՝ մանուշակների ծաղկեփնջով, 1877 թվական
  • Կամիլը մահվան մահճում, 1879 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jill Berk Jiminez (2013). Dictionary of Artists' Models. Routledge. էջ 165. ISBN 978-1-135-95914-2.
  3. 3,0 3,1 Ruth Butler (2008). Hidden in the Shadow of the Master. Yale University Press. էջեր 96–98. ISBN 978-0-300-14953-1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Camille Doncieux». monetpainting.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 Rose-Marie Hagen; Rainer Hagen (2003). What Great Paintings Say. Taschen. էջ 391. ISBN 978-3-8228-1372-0.
  6. Gary Tinterow (1994). Origins of Impressionism. Metropolitan Museum of Art. էջ 433. ISBN 978-0-87099-717-4.
  7. 7,0 7,1 Mary Mathews Gedo (2010). Monet and His Muse: Camille Monet in the Artist's Life. University of Chicago Press. էջ 72. ISBN 978-0-226-28480-4.
  8. Mary Mathews Gedo (2010). Monet and His Muse: Camille Monet in the Artist's Life. University of Chicago Press. էջեր 76–77. ISBN 978-0-226-28480-4.
  9. 9,0 9,1 Mary Mathews Gedo (2010). Monet and His Muse: Camille Monet in the Artist's Life. University of Chicago Press. էջ 100. ISBN 978-0-226-28480-4.
  10. Mary Mathews Gedo (2010). Monet and His Muse: Camille Monet in the Artist's Life. University of Chicago Press. էջ 102. ISBN 978-0-226-28480-4.
  11. Ruth Butler (2008). Hidden in the Shadow of the Master. Yale University Press. էջ 153. ISBN 978-0-300-14953-1.
  12. 12,0 12,1 Zeidler, Birgit (2000). Claude Monet: Life and Work. Cologne: Könemann. p. 51. 3829029365
  13. «Monet and Camille, Biography». Intermonet.com. 2006 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. W. David O. Taylor (2010). For the Beauty of the Church: Casting a Vision for the Arts. Baker Books. էջ 41. ISBN 978-1-4412-0776-0.
  15. Art + Paris Impressionists & Post-Impressionists: The Ultimate Guide to Artists, Paintings and Places in Paris and Normandy. (2011). New York: Museyon. pp. 30–31. 0982232098.
  16. «Paintings by Claude Monet: Camille». monetpainting.net. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Դոնսյո» հոդվածին։