Կան Դանիել կորեերեն՝ 강다니엘 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Կյոնգ Հվի համալսարան |
Մասնագիտություն | երգիչ, ձեռնարկատեր, դերասան, երգերի հեղինակ և գործարար |
Անդամություն | Wanna One |
Կայք | kangdaniel.bstage.in |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կան Դանիել (կորեերեն՝ 강다니엘, ի ծնե՝ Կան Իյ Գոն (կորեերեն՝ 강의건), առավել հայտնի է Դանիել մականվամբ, դեկտեմբերի 10, 1996, Բուսան, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ, «Produce 101» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի հաղթող։ Wanna One ժամանակավոր բոյ բենդի նախկին անդամ է (2017—2019)։ Մենահամերգային առաջնաելույթը կայացել է 2019 թվականի հուլիսի 25-ին «Color on Me» մինի-ալբոմի թողարկմամբ։
Կան Իյ Գոնը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 10-ին Բուսանում, Հարավային Կորեա[1], եղել է ընտանիքի միակ երեխան։ Փոխել է իր անունը և դարձրել է Դանիել, քանի որ հարազատները այն դժվար են արտաբերել[2]։ Հետո, ուսուցչի խորհրդով սկսել է զբաղվել պարով։ «Բարև» թոք շոուի ժամանակ խոստովանել է, որ տարրական դպրոցում հասակակիցների կողմից ենթարկվել է օստրակիզմի արտաքին տեսքի պատճառով։ Դանիելը զարգացրել է կիրքը պարելու նկատմամբ և դա օգնել է նրան ինքնահարգանք ձեռք բերել[3]։ Նախքան նրա՝ «Produce 101»-ում հայտնվելը վերապատրաստվել է երկու տարի ու մեկ ամիս, և գրանցվել է որպես թրեյնի B2M Entertainment-ում, հետո տեղափոխվել է MMO Entertainment[4]: Նրա ամենանշանավոր երևան գալը ստաժավորման շրջանում համարում են «Իր գաղտնի զենքը» հեռուստաշոուին մասնակցելը, որտեղ Դանիելը կատարել է Օմ Չոն Հվայի «Invitation» սինգլը, ինչպես նաև պարել է Fiestar ու Spica մասնակիցների համար[5]։
2017 թվականին Դանիելը եղել է MMO Entertainment-ի ներկայացուցիչ «Produce 101» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանում, որի արդյունքում եզրափակիչ է հասել առաջինը և դարձել է Wanna One ժամանակավոր խմբի կենտրոնը[6]։ Կոլոկտիվը մեծ հաջողություններ էր ակնկալում կորեական շուկայից, և Դանիելը, որպես ամենահայտնի մասնակից, նույնպես սկսել է իր հեռուստատեսային կարիերան։ Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Ծածկոցից այն կողմ կարող է վտանգավոր լինել» հեռուստաշոուի փորձնական էպիզոդը[7], և 2018 թվականին MBC Entertainment Awards-ի ժամանցային ծրագրերի անվանակարգում արժանացել է «Լավագույն նորեկ» մրցանակին[8]։ Ինչպես նաև Դանիելը հայտնվել է հայտնի հարավկորեական «Չոսոն իլբո» թերթի շապիկին[9]։ Հոկտեմբերին Կանը հայտնվել է InStyle նորաձևության ամսագրի շապիկին՝ դառնալով առաջին տղամարդ մասնակիցը ամսագրի տասնչորսամյա պատմության ընթացքում[10]։ Դանիելը նաև եղել է «Վարպետ–բանալի» շոուի մասնակից, և տարվա վերջին տարել է հաղթանակ SBS Entertainment Awards-ի «Լավագույն նորեկ» անվանակարգում[11]։
2018 թվականին Դանիելը եղել է Davichi-ի տեսահոլովակի գլխավոր մոդել[12]։ Ուչինի և Չժովանի մի խումբ անդամների հետ դարձել է Triple Position հատուկ ստորաբաժանման մի մասը, որը Mnet Asian Music Awards-ում հաղթել է «Լավագույն միավոր» անվանակարգում[13]։ Wanna One-ի հետ պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, սակայն Կանը մասնակցել է խմբի հրաժեշտի համերգներին 2019 թվականի հունվարի 24-27-ը[14]։
2019 թվականի հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ Դանիելը տեղափոխվելու է LM Entertainment իր գործունեությունը Wanna One-ում ավարտելուց հետո[15]։ Մարտի 21-ին Կանը գործակալության հետ իր բացառիկ պայմանագրի դադարեցման դիմում է ներկայացրել։ Ներկայացուցիչը հայտարարել Է, որ LM Entertainment-ը ստորագրել է ընդհանուր բիզնես պայմանագրեր, որոնք վաճառել են Դանիելի պայմանագրի բացառիկ իրավունքները երրորդ կողմին՝ առանց կատարողի իմացության[16]։ Մայիսի 10-ին Սեուլի դատարանը վճռել է, որ Կանը կարող է խզել պայմանագիրը[17]։ Մեկ ամիս անց հայտարարվել է, որ կատարողը բացելու է իր սեփական գործակալությունը ապագայում առաջխաղացման համար[18]։ Երկրորդ դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 26-ին, երբ LM-ն որոշել է բողոքարկել դատարանի որոշումը, սակայն բողոքը հուլիսի 11-ին պաշտոնապես մերժվել է[19]։
Հուլիսի 25-ին Դանիելը թողարկել է իր դեբյուտային «Color on Me» մինի ալբոմը[20]։
Դանիելը նշանավոր է բրենդի ճանաչելիության և մարքեթինգի ուժի համար, նա եղել է ամենահայտնին տղամարդկանց խմբերի այդլների վարկանիշների վերևում և տղամարդ մոդելների մեջ[21][22]։ 2017-ին նա դարձել է կորեական Գելապի ինստիտուտի վարկածով երկրորդ ամենանախընտրելի այդոլը[23]։
2018 թվականի հունվարին Դանիելը հայտնվել է ինդուստրիայի ազդեցիկ առաջնորդների ցուցակում՝ ըստ կորեական «Ֆորբս» ամսագրի[24], իսկ դեկտեմբերին հայտնվել է ամենանախընտրելի այդոլների թոփ 5 ցանկում[25]։
2019 թվականի հունվարի 1-ին Դանիելը Instagram-ում հաշիվ է բացել և 11 ժամ 36 րոպեում մեկ միլիոն բաժանորդ է հավաքել՝ գերազանցելով Հռոմի պապի համանման արդյունքը. հունվարի 3-ին ռեկորդը պաշտոնապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում[26]։ Կորեայի Ֆորբսը Դանիելին տեղավորել է տարվա ամենաազդեցիկ հայտնիների թոփ 5-ում, և նա դարձել է խմբերի մեջ միակ անհատական կատարողը[27]։
Հունիսի 12-ին հայտնի է դարձել, որ Կանը նշանակվել է Բուսանի պաշտոնական դեսպան[28]։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, նույն օրը նա առաջին նետումն է կատարել «Lotte Giants»-ի և «NCDinos»-ի մրցախաղում[29]։
2019 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ Դանիելը հանդիպում է Twice-ից Պակ Ջիհյոյի հետ. երկու գործակալններն էլ հաստատել են այդ տեղեկությունը։ Զույգը հարաբերությունների մեջ է եղել սկսած 2019 թվականից[30][31]։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին JYP Entertainment-ը հայտարարել էր, որ զույգը բաժանվել է խիտ գրաֆիկի պատճառով։
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Շանոթագրություններ | Հղումներ |
---|---|---|---|---|---|
2017 | Produce 101 (2 сезон) | Mnet | Մասնակից | Եզրափակիչ | [32] |
Master Key | SBS | Մասնակից | Էպիզոդներ 1, 4-10 | [33] | |
2017–18 | It's Dangerous Beyond the Blankets | MBC | Առաջին ու երկրորդ եթերաշրջաններ | [34] | |
2018 | Produce 48 | Mnet | Հատուկ հյուր | Էպիզոդ1 (Ջեոն Սո-միի հետ) | [35] |
Տարի | Հանդիսություն | Անվանակարգ | Ինչն է առաջադրվել | Արդյունքներ |
---|---|---|---|---|
2017 | Հաղթանակ | |||
Հաղթանակ | ||||
2018 | Հաղթանակ | |||
Հաղթանակ | ||||
Հաղթանակ | ||||
Հաղթանակ | ||||
2019 | Հաղթանակ | |||
Հաղթանակ | ||||
Հաղթանակ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կան Դանիել» հոդվածին։ |
|