Գյուղ | ||
---|---|---|
Կապան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Կապան, Կապան մադան, Կապան-մատեն, Կապան-մետեն, Կեբան, Կեբան-մադեն, Քեբան, Քեբան-մադեն, Քեպան-մադեն, Քեպան-մատեն | |
Մակերես | 510 կմ² | |
ԲԾՄ | 780 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲8409 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23700 | |
Պաշտոնական կայք | keban.gov.tr | |
| ||
Կապան (երբեմն՝ Կապան Մադեն), քաղաք Թուրքիայի Հանրապետության Խարբերդի մարզում։ Գտնվում է Խարբերդ քաղաքից 35-49 կմ արևմուտք. Արևմտյան և Արևելյան Եփրատ գետերի միախառնման վայրից ոչ հեռու, Արևմտյան Եփրատի ձախ ափից 1-1.5 կմ հեռու, լեռնային գետահովտում
Նախկինում հայտնի է որպես գյուղ (ավան, գյուղաքաղաք, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում, Խարբերդ քաղաքից 35-49 կմ արևմուտք. Արևմտյան և Արևելյան Եփրատ գետերի միախառնման վայրից ոչ հեռու, Արևմտյան Եփրատի ձախ ափից 1-1.5 կմ հեռու, լեռնային գետահովտում։
Վարչականորեն հնում մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ կամ Գորեք գավառի, իսկ նոր ժամանակներում Խարբերդի նահանգի Չմշկածագ գավառի մեջ։ Արտաքնապես Կապան–Մադենը սովորական գյուղից ոչնչով չի տարբերվում։ Սակայն այստեղ դեռևս նշմարվում են անցյալի կառուցվածքների ավերակները՝ բավական լայն տարածքի վրա, որոնք իրեղեն վկայություններ են նրա երբեմնի բարեկարգ ու խոշոր բնակավայր լինելու մասին։
Կապան Մադեն բառացի նշանակում է՝ հայերեն «լեռնանցք» (կապան), թուրքերեն՝ «հանքավայր» ( մադեն)։ Հիշատակվում է նաև ուղղակի Կապան, Քեպան–Մադեն տարբերակներով։ Սովորաբար նույնացնում են հին Լուսաթառիչ քաղաքի հետ, որ կոչվել է նաև Լուստառիչ կամ Լուսավորիչ։
Հնում եղել ե բազմամարդ ու շեն ավան։
1872—1873 թթ. ուներ ընդամենը 20 տուն հայ և 2 տուն թուրք բնակիչ, իսկ XX դարի սկզբներին նրա բնակչության թիվը հասնում էր 2500 մարդու, որի մոտ կեսը կազմում էին հայերը, իսկ մյուս կեսը թուրքեր ու հրեաներ էին[1]։ Ուներ նաև հույն բնակչվություն, որոնք մեծ մասամբ քանդակագործներ էին։ XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից գերթե կեսը՝ հայկական։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչության (հատկապես հայ բնակչության) հիմնական զբաղմունքը արծաթի հանույթը և նախնական մշակումն էր։ Հանքային գործն այստեղ մեծապես ծավալվել էր XIX դարի 30—40-ական թվականներին, բայց հետագայում՝ 60–ական թվականներից ի վեր, հանքավայրերի մեծ մասը լքված ու ավերված վիճակում էր։ Բնակչության մի զգալի մասն էլ զբաղվում էր պղնձի հանույթով։ Արդյունահանված արծաթն ու պղինձն առաքվում էին տարբեր քաղաքներ, հատկապես՝ Տրապիզոն։ Արհեստներն ու առևտուրը ունեին զուտ տեղական նշանակություն։
Կապան Մադենն ունի արծաթի, պղնձի, կապարի, ածխի զգալի պաշարներ, որոնք շահագործվել են հին ժամանակներից։ XIX դարի սկզբին շահագործվում էր միայն ածխի հանքերը, որը նույն դարի 80-ական թվականներին նույնպես լքվեցին։
Պահպանված հուշարձաններից էին հայկական երկու եկեղեցիները, որոնցից մեկը Ս. Աստվածածինը, ականատեսները համարում են ակնահաճո և «փառավոր»։ Կանգուն վիճակում XX դարն էր հասել նաև հունական միհին, շքեղ եկեղեցի, այսպես կոչված, «ոսկեզօծ եկեղեցին», որը նույնպես ճարտարապետական նշանավոր կերտվածք էր։
Ներկայումս այստեղ՝ Արածանի ստորին հոսանքում թուրքերը կառուցել են Քեբանի կիրճը[2]։
Ավանում, եկեղեցուն կից, XIX դարի երկրորդ կեսում և XX դ. սկզբներին գործում էր մի փոքրիկ վարժարան, որը 1872-1873 թվականներին ուներ 18, իսկ XX դ. սկզբին՝ 30 սաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
|