Կապույտ սեռ ブルージェンダー | |
---|---|
Ժանր | դրամա, գիտա-ֆանտաստիկ, հակաուտոպիական, մեհա, արկածային, սարսափ |
Երկիր | Ճապոնիա |
Պրեմիերա | 1999 թվականի հոկտեմբերի 8- 2000 թվականի մարտի 30 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Մասասի Աբե |
Սցենարիստ(ներ) | Ռյոսուկե Տակահասի |
Ընկերություն | TBS, G4techTV Canada Adult Swim, Funimation Channel, Colours TV Sci-Fi |
Տևողություն | 24 սերիա |
IMDb | ID 0387724 |
Կապույտ սեռը (ճապ.՝ ブルージェンダー, Բուրու Ձենդա), ճապոնական անիմե սերիալ, AIC ստուդիայի կողմից թողարկված, որը հեռարձակվել է ճապոնական TBS հեռուստաալիքով 1999 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2000 թվականի մարտի 31-ը։ ԱՄՆ-ի տարածքում սերիալը լիցենզավորվել է Funimation Entertainment ընկերության կողմից։ 2003 թվականին սերիալը հեռարձակվել է Cartoon Network-ի եթերում, մեծահասակների համար արգելափակման ժամանակ։ Այս հեռուստաալիքով հեռարձակումից առաջ կտրվել են շատ բռնության ու սեքսուալ պահեր։ Չնայած նրան, որ այլ ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակման ժամանակ, ինչպիսիք են Colours TV-ն և Funimation Channel-ը ձեռք չեն տվել անիմեին։
Անիմեի սյուժեի հիման վրա Kadokawa Shoten հրատարակությունը թողարկել է մանգա Dragon Comics ամսագրում, ինչպես նաև լիամետրաժ մուլտֆիլմ, որը թողարկվել է AIC ստուդիայի կողմից 2002 թվականին։ Ֆիլմը ԱՄՆ-ում լիցենզավորվել է Funimation Entertainment ընկերության կողմից։
2009 թվականին Յուձի Կայդոյին նշանակեցին մահացու հիվանդությունը, որն անհնար է բուժել ժամանակակից դեղամիջոցներով։ Նրան տեղավորում են սառեցման վակուումում, որպեսզի բուժեն ապագայում։ Անցնում է 22 տարի և Յուձին արթնանում է մարդկության ու հսկայական միջատանմանների կռվի ամենավճռական պահին։ Այդ միջատանմաններին անվանում են Կապույտներ (զրահների գույնի պատճառով), և նրանք շատ կարճ ժամանակահատվածում լցրել են Երկիրը և փորձում են ոչնչացնել ամբողջ մարդկությունը։ Մարդիկ պետք է փախչեն Երկրից դեպի տիեզերական գաղութներ, որոնք վերջերս են ստեղծել։ Նրանցից ամենամեծը «Նոր Երկիր»-ն է։ Երկրից փախուստի ժամանակ Յուձին ծանոթանում է Մարլենի հետ, որը օդաչու է, և այդ ժամանակ աշխատանքի մեջ էր։
Հետագայում պարզվում է, որ Յուձիի գենետիկական հիվանդությունը Կապույտների ոչնչացման բանալին է և ետ վերադառնալու միակ միջոցը։ Հենց ինքը՝ հերոսը, միանում է Մարլենին ու սկսում որսը այլմոլորակայինների վրա։
Յուձի Կայդո (ճապ.՝ 海堂 祐司), գլխավոր հերոսը, 2009 թվականին նա աշխատում էր տեղեկատվական բաժնում և շփվում էր լավագույն ընկերոջ՝ Տակասիի հետ։ Նրա մոտ հայտնաբերում են անհայտ հիվանդություն (Բ-բջջի), որն անհնար է բուժել։ Դրանից հետո նրան փակում են սառեցման վակուումում, հույս ունենալով որ ապագայում հնարավոր կլինի բուժել հիվանդությունը։ Նա արթնանում է 2031 թվականին, տեսնելով, որ այլմոլորակայինները, որոնք հայտնի են որպես Կապույտներ, լցրել են Երկիրն ու գտնվում են մարդկանց հետ թեժ պայքարում։ Յուձին ինքն իրեն համարում է միայնակ այս նոր աշխարհում և ընկնում է դեպրեսիայի մեջ։ Յուձին պետք է ադապտացվի նոր կյանքին ու չհանձնվի սեփական զգացմունքներին։
Մարլին Հրեշտակ (ճապ.՝ マリーン・エンジェル, Մարին Էնձերու), նա որբ է․ 10 տարեկան հասակում կորցրել է ծնողներին՝ Կապույտների հարձակման ժամանակ։ Մարլինը այն երջանիկներից մեկն է, որը կարողացել է հայտնվել նոր Երկրում։ Այդ պահից Մարլինը իր կյանքը նվիրել է որսին ու այլմոլորակայիններին ոչնչացնելուն։ Սկզբում նա թվում է շատ սառն ու դաժան, բայց կամաց մոտենում է Յուձիի հետ ու բացահայտում է իր իրական էությունը։ Ավելի ուշ, այն ամեն ինչը, ինչին Մարլինը հաավտում էր, լուծվում են։ Պատմության վերջում նա և Յուձին որդի են ունենում։
Տոնի Ֆրոստ (ճապ.՝ トニー・フロスト, Տոնի Ֆուրոսուտո), ինչպես Յուձին փակվում է սառեցման վակուումում։ Ի տարբերություն Յուձիի, արթնանում է միանգամից նոր Երկրում։ Ոչ մեկին չի վստահում։ Յուձին անընդհատ կատարելագործվում է, որպեսզի կռվի Տոնիի հետ։ Նա չունի ոչ մի էմոցիա, բացառությամբ էյֆորիան, որն առաջացել է այլմոլորակայիններին աչնչացնելուց։ Ավելի ուշ պարզվում է, որ նա իրեն համարում է մեսիան ու ունի մարդկության ճակատագրին վերաբերվող շատ ծրագրեր։
Ալիսիա Վիսլ (ճապ.՝ アリシア・ウィッスル, Արիսա Վիսուրու), աշխատում է Տոնիի հետ միասին։ Նա միանգամից սիրահարվումէ Յուձիին և Մարլենին տեսնում է որպես իր ճանապարհի ամենամեծ խոչընդոտը։ Շատ երիտասարդ է ու միամիտ։ Ավելի ուշ մահանում է։
Սենո Միյագի (անգլ.՝ セノ・ミヤギ), երկրորդ Երկրում գիտական կենտրոնի բարձրակարգ անդամ։ Զբաղվել է քնած սարքերի ծրագրով։ Միայն թե, այդ սարքերի ոչ ճիշտ օգտագործման համար Երկրորդ Երկրի Բարձրագույն Խորհրդի հետ կոնֆլիկտ է ունեցել, և ստեղծել է «Արկ» անունով ստորգետնյա խումբը, որի գլխավոր նպատակն է գալ իշխանության։ Սենոն հետագայում դառնում է նոր Երկրի գլխավորը, բայց կարճ ժամանակով։ Քանի որ բոլորին ասել է լքել նոր Երկիրը, այդպիսով առաջ է բերել ապստամբությունը։
Ռիկ, ռազմական էլիտայի մաս։ Շատ ինքնավստահ է ու սիրում է ուժեղ կանանց, հատկապես Մարլենին։
Դուգ Վրեիս, հանդիսանում է Բարձրագույն Խորհրդի տեղակալն ու երկրորդ Երկրի բարձրակարգ պաշտոնյաներից մեկը։ Նա նաև ռազմական բազայի տնօրենն է, ու մասնակցություն է ունենում բարձրագույն խորհրդի նիստերին։
|