Սովորել է Ջենովայում, Պ․ Սորիի մոտ (1595-1597)։ Պ․ Պ․ Ռուբենսի ազդեցությամբ առնչվել է բարոկկոյի գեղանկարչությանը, ուսումնասիրել է նաև Կարավաջոյի ստեղծագործությունները։ 1597 թվականից եղել է վանական, 1631 թվականին մենաստանից փախել է Վենետիկ, որտեղ կրել է Պ․ Վերոնեզեի, Դ․ Ֆետտիի, 6ո․ Լիսսի ազդեցությունը։ Ստրոցցիի լավագույն ստեղծագործությունները («Խոհարարուհի», Պալլացցո Ռոսսո պատկերասրահ, Զենովա) աչքի են ընկնում հյութեղ նկարելակերպով, նուրբ կոլորիտով, կերպարների ճշմարտացիությամբ։ Ստեղծել է նաև Բ․ Ստրոցցի․ Նիկոլա Կուչչիի դիմանկարը (1637, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան) ժամանակակիցների դիմանկարներ, որոնցից «Նիկոլա Կուչչիի դիմանկարը» (1637) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 159)։