Կառլիս Բալոդիս

Կառլիս Բալոդիս
լատիշ․՝ Kārlis Balodis
Ծնվել էհունիսի 20, 1864(1864-06-20)
Koknese parish district, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 13, 1931(1931-01-13)[1] (66 տարեկան)
Ռիգա, Լատվիական Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լատվիա
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Լատվիայի համալսարան, HU Berlin և Լատվիայի խորհրդարան
Գործունեության ոլորտՎիճակագրություն[2][2], Ժողովրդագրություն, Ֆինանսներ, մաթեմատիկա[2][2] և տնտեսագիտություն[2][2]
Պաշտոն(ներ)Լատվիայի Սեյմի պատգամավոր
Ալմա մատերQ28666768? (1883), Դորպատի կայսերական համալսարան (1887), Ենայի համալսարան (1892), Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Տիրապետում է լեզուներինլատիշերեն և գերմաներեն[2][2]
ԿուսակցությունԳերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Kārlis Balodis Վիքիպահեստում

Կառլիս Բալոդիս (լատիշ․՝ Kārlis Balodis, գերմ.՝ Carl Ballod, հունիսի 20, 1864(1864-06-20), Koknese parish district, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1931(1931-01-13)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն), հայտնի[4] լատվիացի և գերմանացի տնտեսագետ ու ֆինանսիստ, վիճակագիր և ժողովրդագիր։ Բեռլինի և Լատվիայի համալսարանների պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ընտանիքի երեք երեխաներից ամենափոքրն էր, նրա պապը եղել է քարոզիչ Վիձեմե եկեղեցում։ Կառլը վաղ հասակում կորցրել է իր հորը և մորը։ Ընտանիքը տեղափոխվել է Ռիգա, որտեղ ապրել է շատ վատ պայմաններում։

Զբաղվել է ինքնակրթությամբ և 1883 թվականին ավարտել է Ելգավայի էքստեռն գիմնազիան։

Տարտուում սովորել է աստվածաբանություն (1884-1887), 1888 թվականին ձեռնադրվել է լյութերական քահանա և մեկնել Բրազիլիա, որտեղ 1889-1891 թվականներին անհաջող կերպով փորձել է հիմնել Լատինական գաղութ։ 1891-1892 թվականներին ուսումնասիրել է աշխարհագրություն Գերմանիայի Յենայի համալսարանում և պաշտպանել է դոկտորական թեզ[5]։ 1893-1895 թվականներին ծառայել է որպես Լյութերական հովիվ Ուրալում և գրել է ժողովրդագրության ու վիճակագրության ուսումնասիրություններ։ 1895 թվականին կրկին տեղափոխվել է Գերմանիա, Մյունխենի և Ստրասբուրգի համալսարաններում ուսումնասիրել է տնտեսագիտություն։ 1898 թվականին Գերմանիայում «Ատլանտիկուս» կեղծանունով հրապարակել է իր ամենանշանակալի աշխատանքը «պետության ապագայի» մասին (1906 թվականին Սանկտ Պետերբուրգում հրապարակվել է ռուսերեն լեզվով)։

Որպես ժողովրդագիր հայտնի է դարձել «Ռուսաստանում երկու սեռի ուղղափառ բնակչության մահացությունը, տարիքային կազմը և երկարակեցությունը 1851-1890 թվականներին» գրքի լույս տեսնելուց հետո։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է գերմանական ռազմական նախարարության տնտեսական հարցերով խորհրդական, մշակել է մթերային քարտերի համակարգ (պարենամթերքի նորմավորման սխեմա)[6]։

Ռուսաստանում Կառլիս Բալոդիսը ստացել է Գիտությունների ակադեմիայի Մեծ ոսկե մեդալ (1898 թվական) և Դմիտրի Տոլստոյի մրցանակ՝ ժողովրդագրության վերաբերյալ 1897 թվականին հրապարակված հետազոտությունների համար[6]։ Զբաղվել է ժողովրդագրական կանխատեսումներով, մշակել է աշխատունակ բնակչության ծանրաբեռնվածության վիճակագրական ցուցանիշներ և այլն։

Բալլոդը մտել է սիոնիզմի և Իսրայելի պետության ստեղծման պատմության մեջ՝ 1918 թվականի սկզբին, երբ Գերմանիայի փլուզումը դեռ կանխատեսելի չէր, նա դարձել է Պաղեստինում հրեական բնակավայրերի առաջխաղացման գերմանական կոմիտեի նախագահը (German Committee for the Advancement of Jewish Settlement in Palestine, known as the Pro Palastina Committee)։ Պաղեստինն այն ժամանակ գտնվում էր Գերմանիայի դաշնակից Օսմանյան կայսրության վերահսկողության ներքո, իսկ մյուս կողմից՝ Պաղեստինում հրեական բնակավայրերի հարցը Մեծ Բրիտանիայի շահերի առարկան էր՝ որպես Գերմանիայի հակառակորդ։ Բնակչության խտության, կլիմայի, ջրային ռեսուրսների և այլ վերլուծությունների արդյունքում Բալոդիսը ցույց է տվել, որ Պաղեստինում միլիոնավոր հրեաների (Eretz Israel) բնակեցնելու հնարավորություն կա՝ առանց տեղական արաբական բնակչության շահերի խախտման։ Սրա կարելի էր հասնել ինտենսիվ գյուղատնտեսությունն ու ոռոգումը առավելագույնի հասցնելով, կոոպերատիվ մոտեցման զարգացմամբ և «արդյունաբերական գյուղեր» ու «պարտեզային քաղաքների» հիմնադրմամբ[7]։

1919 թվականին դարձել է Լատվիայի համալսարանի պրոֆեսոր։

Իրականացրել է հետազոտություններ, որտեղ փորձել է գնահատել 19-րդ դարի վերջում պետական կապիտալիզմի[8] իրականացման կամ, այլ մեկնաբանությամբ, սոցիալիզմի[6][9] իրականացման հավանականությունը[6][9]։ Իր գլխավոր աշխատությունում՝ «Ապագայի պետությունը, արտադրությունը և սպառումը սոցիալիստական պետությունում» (1898 թվական), ապացուցում է, որ սոցիալիզմը ուտոպիա չէ, և որ դրա իրականացումը հնարավոր է նույնիսկ արտադրողական ուժերի ժամանակակից մակարդակով։ Ընդ որում, սոցիալիզմը կլիներ ավելի տնտեսող համակարգ, քան կապիտալիզմը։ Ենթադրում էր, որ սոցիալիզմին կարելի է գալ ոչ թե հեղափոխական, այլ խաղաղ ճանապարհով։ Լատվիայի տնտեսության աշխատանքներում քննադատել է կապիտալիզմը։ Կանխատեսում էր նավթային ճգնաժամ, աղտոտում, հասարակական տրանսպորտի անկում[10]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հրապարակվել է նրա բազմահատոր աշխատությունը՝ «Ապագայի պետություն» վերնագրով։ Դրանում մանրամասն նկարագրվում էր «պետական կապիտալիզմի», հատկապես 20-րդ դարում Արևմտյան աշխարհի տնտեսական քաղաքականության կարևոր ասպեկտի տնտեսական նշանակությունը։ «Ապագայի պետություն» աշխատանքը դարձել է Ռուսաստանի էլեկտրաֆիկացման պետական հանձնաժողովի պլանի մշակման հիմքերից մեկը[11]։

Ակտիվորեն մասնակցել է քաղաքականությանը, ինչպես նաև գրել դրա մասին։ 1925 թվականին պաշտոնաթող գնդապետ Օզոլսի հետ միասին հիմնադրել են Լատվիայի աշխատանքի միությունը (Latvijas Darba savienība), որի նախագահն է եղել մինչև իր մահը։

Ժողովրդավարական միությունից ընտրվել է Լատվիայի երրորդ սեյմի (1928-1931) պատգամավոր[7]։

ԽՍՀՄ ԳԱ 200-ամյակի կապակցությամբ հրավիրվել է որպես պատվավոր հյուր, 120 համաշխարհային հայտնի գիտնականներից մեկը։

Լատվիայի գիտությունների ակադեմիան Բալոդիսի պատվին պարգև է հանձնում տնտեսական գիտությունների բնագավառում[12]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Олегина И. Н. Латышско-немецкий экономист Карл Баллод (Балодис) и его книга «Der Zukunftsstaat» // На пути к революционным потрясениям. Из истории России второй половины XIX — начала XX века. Материалы конференции памяти В. С. Дякина. — Санкт-Петербург — Кишинев: Nestor-Historia, 2001. — 496 с.
  • Balabkins B., Šneps M. Kad Latvija būs labklājības valsts: Tautsaimnieks Kārlis Balodis. Rīgā: Zinātne, 1993. 168 lpp.
  • Dr. Karl Balodis, Zion Explorer New York Times, 14.01.1931.
  • Balabkins N. Carl Ballod: His Zukunftsstaat and his place in independent Latvia [2](չաշխատող հղում)
  • Reinhold Zilch (Bearb.): Die Protokolle des Preußischen Staatsministeriums 1817—1934/38. Bd. 10. Olms-Weidmann, Hildesheim, 1999, ISBN 3-487-11007-5, S.359. (Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften (Hrsg.): Acta Borussica. Neue Folge.)
  • Peggy Burian: Das garantierte Grundeinkommen — Grundlagen und Entstehung einer Idee von der Antike bis zum Beginn des 20. Jahrhunderts. Diplomarbeit Universität Leipzig, 2006 S.88

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Erik Amburger database (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Deutsche Nationalbibliothek Record #11604571X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Dr. Karl Balodis, Zion Explorer New York Times, 14.01.1931.
  5. Abstract(չաշխատող հղում) of Brivers I. Karl Ballod (Atlanticus) and his «Ein Blick in den Zukunftsstaat» from a Contemporary Point of View
  6. 6,0 6,1 6,2 6,3 Lipša I. 100 Latvijas personības: Nezināmais Balodis Արխիվացված 2012-04-05 Wayback Machine// Latvijas avīze, 05.02.2005
  7. 7,0 7,1 Gordon F. Carl Ballod and Janis Rainis Արխիվացված 2009-11-19 Wayback Machine // Latvians and Jews Between Germany and Russia. 1990 Memento, Stockholm ISBN 91-87114-08-9
  8. http://ww3.lza.lv/docs/prizes.htm(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 Balabkins N. «Der Zukunftsstaat: Carl Ballod’s vision of a leisure-oriented socialism» [1]
  10. Energy-related issues in early economic literature(չաշխատող հղում)
  11. ВЕСТНИК МЕЖДУНАРОДНОГО ИНСТИТУТА АЛЕКСАНДРА БОГДАНОВА(չաշխատող հղում). 2005. № 1 ((…)Основательно увлекшись Шатурстроем и трактатом Баллода-«Атлантикуса»(…))
  12. Izcilie Latvijas zinātnieki, kuru vārdā nosauktas Latvijas Zinātņu akadēmijas

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլիս Բալոդիս» հոդվածին։