Բնակավայր | ||
---|---|---|
Կասկո Վիեխո | ||
Երկիր | Պանամա | |
Համայնք | Պանամա | |
Մակերես | 29,4 հեկտար | |
Պաշտոնական կայք | patronatopanamaviejo.org(իսպ.) | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 790 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կասկո Վիեխո (իսպ.՝ Casco Viejo, հայերեն՝ Հին թաղամաս, հայտնի է նաև որպես անտիկ թաղամաս[1] կամ Սան Ֆելիպե), Պանամա քաղաքի պատմական շրջանը։ Կառուցվել և բնակեցվել է 1673 թվականին։ Այն կառուցվել է 1671 թվականին Պանամա քաղաքի բնօրինակ Պանամա Վիեխոյի 1671 թվականի ավերումից հետո, երբ ծովահենները հարձակվեցին քաղաքի վրա։ 1997 թվականից այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պանամա քաղաքը հիմնադրվել է 1519 թվականի օգոստոսի 15-ին և գոյատևել է հարյուր հիսուներկու տարի։ 1671 թվականի հունվարին նահանգապետ Խուան Պերես դե Գուսմանը այն հրդեհել է նախքան ծովահեն Անրի Մորգանի հարձակումն ու թալանը։ 1672 թվականին Անտոնիո Ֆերնանդես դե Կորդոբան նախաձեռնել է նոր քաղաքի կառուցումը, որը հիմնվել է 1673 թվականի հունվարի 21-ին։ Այս քաղաքը կառուցվել է թերակղզում` ամբողջովին առանձնացած ծովով և պատերի պաշտպանական համակարգով[3]։ Այսօր այս վայրը պահպանում է Պանամա ժամանակակից քաղաքի առաջին հաստատություններն ու շենքերը[4]։ Այն հայտնի է որպես «Կասկո վիեխո» (հին քաղաք)[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասկո Վիեխո (Պանամա)» հոդվածին։ |