Կասպար Մարիա ֆոն Շտեռնբերգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1761[1][2][3][…] Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1838[1][3][4][…] (77 տարեկան) Březina[5] |
Գերեզման | Sternberg Vault in Stupno |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | բուսաբան, հնէաբան, պտերիդոլոգ, պտերաբան, կրոնական ծառայող, միջատաբան, paleobotanist և բնագետ |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն, Հնէաբուսաբանություն[3] և երկրաբանություն[3] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Հայր | John Nepomuk I of Sternberg? |
Մայր | Anna Josefa Kolowrat-Krakowsky? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Sternb. |
![]() |
Կոմս Կասպար Մարիա ֆոն Շտեռնբերգ[6] (նաև՝ Caspar Maria, Count Sternberg, գերմ.՝ Kaspar Maria Graf Sternberg, չեխ․՝ hrabě Kašpar Maria Šternberk, հունվարի 6, 1761[1][2][3][…], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4][5] - դեկտեմբերի 20, 1838[1][3][4][…], Březina[5]), բոհեմիացի աստվածաբան, ապարագետ, միջատաբան, բուսաբան։ Հայտնի է որպես հնէաբուսաբանության հայր (Father of Paleobotany):
Պրահայում հիմնել է Բոհեմիայի ազգային թանգարանը, որի հավաքածուի միջուկը կազմել են ապարների, բրածոների և բուսանմուշների՝ երկար տարիների ընթացքում իր ստեղծած հավաքածուները[7]։ Բնորոշվում է որպես արդի հնէաբուսաբանության հիմնադիր։ 1820 թվականից սերտ կապի մեջ է եղել Գյոթեի հետ։
Ծնվել է 1761 թվականի հունվարի 6-ին Պրահայում[8]։ Ծնողներն էին կոմս Յոհան Նեպոմուկ ֆոն Շտեռնբերգը և կոմսուհի Աննա Յոզեֆա Կոլովրատ-Կրակովսկին։ Դպրոցն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աստվածաբանություն է ուսումնասիրել, այնուհետև ուսումը շարունակել է Հռոմի Collegium anglicum-ում։ Ոգեշնչված Ռեգենսբուրգում նոր-նոր (1790 թվականին) հիմնադրված բուսաբանական ընկերության գործունեությամբ՝ ամբողջովին նվիրվել է բնագիտությանը, հետագայում դարձել այդ ընկերության փայլուն անդամներից մեկը, դրա գործունեության բնագավառում գնահատելի ավանդ ներդրել իր Botanisches Taschenbuch մենագրությամբ, Ռեգենսբուրգի բուսաբանական այգու հիմնադրմամբ և այլ աշխատանքներով։ 1805 թվականին, երբ տևական ժամանակով կանգ էր առել Փարիզում, ծանոթացել է Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի, ֆրանսիացի ճանաչված հնէաբանների ու բուսաբանների հետ, մտքեր փոխանակել, որոշ չափով կրել նրանց ազդեցությունը։ Մասնագիտացել է ձարխոտանմանների, մամռանմանների, սերմավոր բույսերի բրածոների ուսումնասիրության բնագավառում[9]։ Հետագայում տեղափոխվել է ապրելու Բոհեմիայի Ռադնիցե բնակավայրը, որտեղ նույնպես բուսաբանական այգի է ստեղծել, միաժամանակ մեծ ուշադրությամբ հետևել, հսկել, համակարգել մերձակայքում նոր բացված ածխահանքում հայտնաբերված և հնէաբանական ուսումնասիրության ենթակա քարածխային անտառում տարվող աշխատանքները[7][10]։ Եղել է Բոհեմիայի գիտությունների թագավորական ընկերության նախագահը[6]։
Նրա պատվին է անվանակոչվել շքանարգիզազգիների (լատին․՝ Amaryllidáceae) ընտանիքի Sternbergia բուսացեղը[11]։ Նրա նկարագրած բուսատեսակները գիտական գրականության մեջ հիշատակվում են Sternb. համառոտագրված նշումով։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպար Մարիա ֆոն Շտեռնբերգ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպար Մարիա ֆոն Շտեռնբերգ» հոդվածին։ |
|