Կավալամ Նարայանա Պանիկեր անգլ.՝ Kavalam Narayana Panicker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 28, 1928 |
Ծննդավայր | Kavalam, Kottayam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 26, 2016[1] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Տրիվանդրամ, Հնդկաստան |
Գերեզման | Kavalam |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր և երգերի հեղինակ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | CMS College Kottayam? |
Պարգևներ | |
![]() |
Կավալամ Նարայանա Պանիկեր (մալայալամ՝ കാവാലം നാരായണ പ്പണിക്കർ, ապրիլի 28, 1928, Kavalam, Kottayam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 26, 2016[1], Տրիվանդրամ, Հնդկաստան), հնդիկ դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր և երգերի տեքստերի հեղինակ։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական երրորդ բարձրագույն պարգևով՝ Պադմա Բհուշանով։
Ծնվել է Կավալամ գյուղում, Բրիտանական Հնդկաստանի Տրավանկորների իշխանության տարածքում (այժմ՝ Կերալայի նահանգ, Ալլեպեյ շրջան)։ Նրա հարազատներից են գրող Կ. Մ. Պանիկարը (հորեղբայր) և բանաստեղծ Այյապպա Պանիկերը (զարմիկ)։ Ավարտել է Մադրասի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և սկսել է փաստաբանի կարիերան՝ մի քանի տարի աշխատելով այս ոլորտում, մինչև լիովին նվիրվել է գրականությանը և թատրոնին։ 1960-ականներին նա նշանակվել է Սանգեթ Նատակի ակադեմիայի Կերալայի մասնաճյուղի քարտուղար[2]։
Կենտրոնական դեր է խաղացել Կերալայի տարածաշրջանային թատերական շարժման մեջ։ Նա գրել է ավելի քան 26 պիես մալայալամերենով, այդ թվում` Avanavan Kadamba, Sakshi[3], Daivathar, Kaikkuttappad և Ottayaa, ինչպես նաև` բազմաթիվ պիեսներ վերամշակել է` սանսկրիտից դարձնելով մալայալամերեն (Shakunthalalam, Karnabharam և Vikramorvasheeyam) և օտար լեզուներով[4][5], այդ թվում` Շեքսպիրի ստեղծագործությունները և Գյոթեի «Ֆաուստը»՝ տեսարանը տեղափոխելով Հնդկաստանի իրականություն և ավելացնելով երաժշտություն և պար[6]։
Նա համագործակցել է այնպիսի թատերական գործիչների հետ, ինչպիսիք են Ս. Շրիկանտա Նաիրը և Գ. Արավինդան։ Պանիկերը նաև կազմակերպել է թատերական սեփական Sopanam խումբը, որը բեմադրել է նրա պիեսները, ինչպես նաև` առաջին քայլերն է ձեռնարկել հնագույն հնդկական թատերապարի` կուտիյատտամի վերածնման ուղղությամբ[7]։
Մահացել է 2016-ի հունիսի 26-ին, Տրիվանդրամի իր տանը, երիկամների հիվանդության պատճառով։ Նրանից հետո մնացել են կինը՝ Սարադամանին, որդիները՝ Կավալամ Սրիկումարը և Կավալամ Հարիկրիշնանը[3]։
1983 թվականին նա թատրոնում (ռեժիսուրա) կատարած ներդրման համար արժանացել է Սենգիթ Նատակ ակադեմիայի մրցանակին[8]։ Երկու անգամ հաղթել է Kerala State Film Award «Vadakakkoru Hridayam» մրցանակը[9] (1978) և «Marmaram»[10] (1982)` ֆիլմերի երգերի լավագույն քնարերգության համար։ 2007 թվականին նրա վաստակը պարգևատրվել է Պադմա Բհուշան շքանշանով[11].:
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն); Text "publisher Академия Сангит Натак Official website" ignored (օգնություն)
{{cite web}}
: |archive-url=
is malformed: timestamp (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավալամ Նարայանա Պանիկեր» հոդվածին։ |
|