Կատարինա Բլյումի կորցրած պատիվը գերմ.՝ Die verlorene Ehre der Katharina Blum | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1], քրեական ֆիլմ[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Կատարինա Բլյումի կորցրած պատիվը |
Թվական | 1975 և հոկտեմբերի 10, 1975[2] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ֆոլկեր Շլյոնդորֆ[1][3] և Մարգարետա ֆոն Տրոտտա[1][3] |
Սցենարի հեղինակ | Ֆոլկեր Շլյոնդորֆ, Մարգարետա ֆոն Տրոտտա և Հայնրիխ Բյոլ |
Դերակատարներ | Անգելա Վինկլեր[4][5], Մարիո Ադորֆ[4][5], Դիտեր Լազեր[4][5], Յուրգեն Պրոխնով[5], Հայնց Բեննենտ[5], Հաննելոր Հոգեր, Ռոլֆ Բեքեր[5], Harald Kuhlmann?, Հերբերտ Ֆուքս[5], Ռեժին Լուտց, Վերներ Այխհորն[5], Կարլ-Հայնց Ֆոսգերաու[5], Angelika Hillebrecht?, Horatius Haeberle?, Հենրի վան Լիկ[5], Վալտեր Գոնտերման[5], Պետեր Ֆրանկե[5], Achim Strietzel?, Մարգարետա ֆոն Տրոտտա[5] և Leo Weisse? |
Օպերատոր | Յոստ Վականո |
Երաժշտություն | Հանս Վերներ Հենցե |
Մոնտաժ | Պետեր Պշիգոդա |
Նկարահանման վայր | Քյոլն |
Տևողություն | 106 րոպե |
Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (գերմ.՝ Die Verlorene Ehre der Katharina Blum oder: Wie Gewalt entstehen und wohin sie führen kann), գերմանացի ռեժիսորներ Ֆոլկեր Շլյոնդորֆի և Մարգարետ ֆոն Տրոտի 1975 թվականին նկարահանած կինոնկարն է։ Հենրիխ Բյոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։
Երիտասարդ գերմանուհի Կատարինա Բլյումը սիրահարվում է երիտասարդի, որը ինչպես պարզվում է ձախ հայացքների, RAF-ի համակիր ահաբեկիչ է։ Նրանք գիշերում են աղջկա բնակարանում։ Առավոտյան բնակարան է ներխուժում ոստիկանությունը, բայց երիտասարդը այլևս չկա։ Կատարինայի հետ կոպիտ են վարվում, ձերբակալում են։ Կառավարամետ լրագրողը սենսացիայի ակնկալիքով Կատարինայի մասին «դեղին մամուլի» ավանդույթներով վարկաբեկիչ հոդված է գրում։ Կինոնկարի վերջում Կատարինան սպանում է լրագրողին։
1970-ական թվականներին Գերմանիայում ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի խմբակցության» (RAF) ակտիվ գործունեության պատճառով քաղաքական շրջաններում խուճապի մթնոլորտ էր։ Նրա զոհերն էին դառնում աջ բարձրաստիճան քաղաքական գործիչները։
Վեպի լրագրողի գործունեությունը հիշեցնում է գերմանական սկանդալային «Bild-Zeitung» թերթի աշխատելաոճը։ Վեպի նախաբանում Բյոլը այս նմանությունը անվանում է «ոչ կանխամտածված ու պատահական, բայց անխուսափելի»։ Բյոլը 1972 թվականին բաց նամակ հրապարակեց, որտեղ «Bild-Zeitung» թերթի «Կարմիր բանակի խմբակցության» տված գնահատականները որակեց «մերկ ֆաշիստական»[6].
|