Ստեղծվել է ESPN ամսագրի հոդվածի և Թիմ Քրոզերսի գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Walt Disney Pictures-ի և ESPN Films-ի կողմից։ «Կատվեի թագուհին» ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[12]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ֆիլմը Միացյալ Նահանգներում ներկայացվել է սահմանափակ ցուցադրման, իսկ սեպտեբերի 30-ին՝ վարձույթի[13]։
Կամպալա քաղաքի Կատվե ետնախորշում ապրելը մեծ պայքար է 10-ամյա Ֆիոնայի (Մադինա Նալվանգա), նրա մոր՝ Նակու Հարիեթի (Լյուպիտա Նիոնգո) և նրանց ընտանիքի կրտսեր անդամների համար։ Ֆիոնան և նրա եղբայրը օգնում են մորը շուկայում վաճառել եգիպտացորեն։ Նա նաև զբաղվում է իր փոքր եղբոր խնամքով։ Ֆիոնայի կյանքը փոխվում է, երբ միսսիոներական ծրագրի ժամանակ հանդիպում է Ռոբերտ Կատենդեին (Դևիդ Օյելոուո)։ Կատենդեն ֆուտբոլի մարզիչ էր, նաև հատուկ կենտրոնում սովորեցնում էր երեխաներին խաղալ շախմատ։ Ֆիոնան ուսումնասիրում և սովորում է խաղը։ Նա հրապուրվում է խաղով և շուտով դառնում Կատենդեի խմբի լավագույն խաղացողը։
Մարզիչը, չնայած տեղական շախմատային իշխանությունների նախնական դիմադրությանը, նրան և թիմին տանում է տեղական հեղինակավոր դպրոցում ազգային դպրոցական մրցաշարի։ Խումբը սկզբում իրեն լավ չի զգում այլ անդամների և ավելի հարուստների միջավայրում։ Այնուամենայնիվ, նրանց տաղանդը հաղթում է, և Ֆիոնան զբաղեցնում է առաջին տեղը։
Հաջորդիվ ֆիլմում ներկայացվում են Ֆիոնայի և նրա ընկեր պիոներների վերելքներն ու վայրէջքները տարբեր մրցումներում և մրցաշարերում։ Կատվեում կյանքի դժվարությունները միշտ առկա էին, և Ֆիոնան հուսով էր, որ շախմատը Կատվեից փախչելու միջոց կլինի իր և իր ընտանիքի համար։
Ֆիոնան գլխավորում է Ուգանդայի հավաքականը Ռուսաստանի շախմատային օլիմպիադայում, վստահ է, որ իրեն կհաջողվի դառնալ գրոսմայստեր՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի դուրս բերի իր ընտանիքին աղքատությունից։ Սակայն մրցակցությունը չափազանց թեժ է, և նա զիջում է կանադացի մրցակցին։
Ֆիոնան վերադառնում է Կատվե ճնշված և կասկածում իր ունակությունների վրա։ Սակայն մարզիչ Կատենդեի և Կատվեի մարդկանց աջակցության շնորհիվ նա վերադառնում է շախմատի ոլորտ և, ի վերջո, հաջողության հասնում։ Արդյունքում կարողանում է տուն գնել իր ընտանիքի համար։
Ջոանիտա Բևուլիրա-Վանդերան՝ տիկին Գալիի դերում Մաուրս Կիրյան և Նթարե Մվինը, համապատասխանաբար, կատարել են Թեոյի և Թենդոյի դերերը[15]։ Իսկ Գլեդիս Օյենբոթն ու Ռեհեմա Նանֆուկան խաղացել են վաճառողի և բուժքույրի երկրորդական դերերում։
«Կատվեի թագուհին» ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ընդ որում՝ Դեյվիդ Օյելոուոյի և Լյուպիտա Նիոնգոյի կատարումները միաձայն գովեստի են արժանացել[16][17]։ Գրախոսությունների զանգվածային «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 184 ակնարկի և 7,42/10 միջին գնահատականի վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Կատվեի թագուհին հաճելի ֆիլմ է, որը լի է արտասովոր խելքով և կրքով, իսկ Լյուպիտա Նիոնգոյի և Դեյվիդ Օյելոուոյի հիանալի կատարումները օգնում են ֆիլմը վեր բարձրացնել իր կլիշեներից»[18]։ Metacritic-ում ֆիլմն արժանացել է 73/100 միջինացված գնահատականի, որը հիմնված է 40 քննադատական ակնարկի վրա՝ նշելով «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[19]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «A+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[20]։