Գյուղ | ||
---|---|---|
Կարահասան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Գարահասան, Ղարահասան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարահասան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 60 կմ հյուսիս-արևմուտք, Օվաջըղի հարթավայրում, Շողանլու և Սերչեմ գետերի կիրճում։
Հայերը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվել և զանգվածաբար կոտորվել են Կամախի կիրճում։
1872-1873 թվականներին ուներ 35 տուն թուրք և 39 տուն հայ (160 անձ) բնակիչ, 1880 թվականին՝ 574 բանկիչ, որից 407-ը՝ հայ, իսկ 1909 թվականին՝ 66 տուն հայ և 60 տուն թուրք բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և արհեստներով։
Կարահասանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Գյուղում գործում էր հայկական վարժարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 300)։ |