Կարապետ Դավիթյան | |
---|---|
Ծնվել է | 1953 Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | թմբկահար |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Կարապետ Դավիթյան (մակեդոներեն՝ Гарабет Тавитјан, 1953, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Կարո, հայկական ծագումով հյուսիսային մակեդոնացի թմբկահար է, ով եղել է «Լեբ ի Սոլ» (մակեդոներեն՝ Leb i sol) ռոք խմբի անդամ[1]։ Դավիթյանը համարվում է մակեդոնացի ամենահայտնի թմբկահարը։ Մասնակցել է ավելի քան 1200 համերգի[2]։
Կարապետ Դավիթյանը ծնվել է 1953 թվականին Սկոպիեում։ Նա սկսել է թմբուկ նվագել 12 տարեկանում։ Նվագել է Հարավսլավիայի գրեթե բոլոր կարևոր խմբերում։ 1976 թվականին Դավիթյանը դարձավ մակեդոնական մեծագույն «Լեբ ի Սոլ» ռոք խմբի անդամ։ Նա թմբուկ ու հարվածային գործիքներ է նվագել և նաև երաժշտություն է հորինել «Լեբ ի Սոլ»-ի բազմաթիվ ալբոմների համար[1]։
1990 թվականին Դավիթյանը հիմնել է «Պարամեցիում» խումբը, որի հետ նվագում է մինչ օրս։ Իր երկարամյա երաժշտական գործունեության ընթացքում Դավիթյանը երաժշտություն է ստեղծել նաև բալետի և թատերական ներկայացումների համար, ինչի համար արժանացել է մի շարք մրցանակներիորոնցից ամենահեղինակավորը «Մշտական արժեքներ» մրցանակն է[1]։
Դավիթյանը հայտնի է, որպես գործիքավորող, նա համագործակցում է ինչպես իր երկրի, այնպես էլ արտերկրի ամենանշանավոր երաժիշտների հետ[1]։