Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարգին հաղորդում | |
---|---|
Ժանր | հումորային սքեթչեր |
Երկիր | ![]() |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Դավիթ Բաբախանյան |
Գլխավոր դերերում | Հայկ Մարության Մկրտիչ Արզումանյան Հասմիկ Ղարիբյան Աշոտ Մելոյան Արմինե Պողոսյան |
Պրոդյուսեր | Հայկ Մարության |
Սցենարիստ | Մկրտիչ Արզումանյան Արման Մարության Հայկ Մարության |
Օպերատոր | Տիգրան Մանկիկյան |
Մոնտաժ | Արման Մարության |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | մոտ 1400 |
Էկրաններին է | սեպտեմբերի 6, 2003-ից դեկտեմբերի 26, 2009-ը |
Հեռուստաալիք | Արմենիա TV, Արմենիա Պրեմիում, Արմենիա Քոմեդի |
Ընկերություն | Կարգին Ստուդիա Eskiz Studio |
Դիստրիբյուտոր | Յուքոմ |
Պատկերի ձևաչափ | 4:3 SDTV |
Բյուջե | 3 000 000 դրամ[փա՞ստ] |
Հաջորդ | «Կարգին մուլտեր» |
Կարգավիճակ | ավարտված |
«Կարգին Հաղորդում», հումորային մանրապատումների ժողովածու, որոնց հեղինակներն էին Հայկ Մարությանը և Մկրտիչ Արզումանյանը։ Ցուցադրվել է 2003–2009 թվականները «Արմենիա» հեռուստաալիքով։ Այն Հայաստանում ամենահայտնի և հաջողված կատակերգական շոուներից էր։ Շոուն բաղկացած էր մի քանի րոպեանոց հատվածներից, որոնք սովորաբար վերաբերում էին կենցաղային իրավիճակներին, Հայաստանի սոցիալական խնդիրներին, ֆուտբոլին, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլ թեմաներին։
Այն հանդիսանում է «Կարգին Կասետ»–ի և «Կարգին ԴՎԴ»–ի մանրապատումների թեմատիկ հավաքածու, որոնք ցուցադրվում էին տարբեր թեմաներին նվիրված թողարկումներում։ Ամեն մանրապատումից առաջ հաղորդավարներ Հայկ Մրությանը և Մկրտիչ Արզումանյանը կատակի տեսքով ներկայացնում էին այն։ Հետագայում նաև ներդրվեց սքեթչերի միջև գովազդը, որը հիմնականում կատարվում էր «Կարգին» ֆլագմանի ապրանքների վրա, լինի դա «Կարգին Լիմոնադ», «Կարգին Կապ», կամ համանման «Կարգին Օպտիկս»։
Հաղորդումը ավարտվեց «Կարգին ԴՎԴ»–ի արտադրության ավարտից հետո հօգուտ «Կարգին սերիալ»–ի, և նորից սկսեց ցուցադրվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ մինչև 2020 թվականը ցերեկային եթերով ՝ «Կարգին Նոստալջի» անվանմամբ[1]։ Այն այլևս թեմատիկ չէր, և հաղորդումից տարբերվում էր նախաբանների և հաղորդավարների կտորների բացակայությամբ։
2023–2024 թվականները հաղորդումը նորից հայտնվեց եթերում ՝ «Նոյի Թիվ» հաղորդման ավարտից հետո։