Կարեկցողը անգլ.՝ The Sympathizer | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատերազմական վեպ, պատմավեպ և քաղաքական նովել |
Հեղինակ | Վիետ Տան Նգուեն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Հոշիմին |
Հրատարակվել է | ապրիլի 7, 2015[1] |
Հաջորդ | The Committed? |
«Կարեկցողը» (անգլ.՝ The Sympathizer), վիետնամական ծագումով ամերիկացի հեղինակ Վիետ Տան Նգուենի դեբյուտային վեպը։ The New York Times ամսագիրը գիրքը ճանաչել է 2015 թվականի բեսթսելլեր, իսկ 2016 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Պուլիցերյան կոմիտեն վեպն անվանել է «բազմաշերտ ներգաղթային պատմություն», որը պատմվում է «երկու բանականության և երկու երկրների ՝ Վիետնամի և ԱՄՆ-ի մարդու կողմից»[2]։
Գիրքը պատմում է 1975 թվականին Հարավային Վիետնամի կառավարության տապալման և հետագա իրադարձությունների մասին, որոնք ծավալվել են արդեն Կալիֆոռնիայում, ԱՄՆ-ում։ Պատմությունը վարվում է գլխավոր հերոսի ՝ քաղաքական բանտարկյալի անունից, նախկինում ՝ գաղտնի կոմունիստական գործակալի, որի անունն ամբողջ գրքի ընթացքում անհայտ է մնում։