Կարլ Էբերտ չեխ․՝ Karl Egon Ebert | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1801[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1882[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3] |
Գերեզման | Malvazinky Cemetery[4] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և լիբրետիստ |
Karl Egon Ebert Վիքիպահեստում |
Կարլ Էբերտ (գերմ.՝ Karl Egon Ebert, հունիսի 5, 1801[1][2][3], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 24, 1882[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3]), գերմանա-բոհեմական բանաստեղծ, դրամատուրգ-լիբրետիստ, բանաստեղծական և դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։
Ծնվել է պետական պաշտոնյայի` գաղտնի խորհրդականի ընտանիքում։ Գործնական վարչական գործունեությունը երկար ժամանակ շեղել են նրան գրականությունից։
Կ. Էբերտը չեխ և գերմանացի գրողների միջև համագործակցության կողմնակից էր և 1848 թվականին 60 գրողների հետ ստորագրել է Ավստրիական կայսրության կազմում չեխերի և գերմանացիների հավասար իրավունքների մասին խնդրագիրը։
1872 թվականին նրան պարգևատրել են Երկաթե թագի շքանշանով և բարձրացրել պալատականի աստիճանի։
1824 թվականին նա հրատարակել է իր առաջին ժողովածուն, որին հաջորդել է «Վլաստա» ծավալուն հերոսական բանաստեղծությունը, որով նա համբավ է ձեռք բերել։ 1834 թվականին գրել է «Բրետիսլավը և Յուտան» դրաման։ Շփվելով այսպես կոչված շվաբյան դպրոցի բանաստեղծների հետ, ուժեղ ազդեցություն է կրել Լ. Ուլանդից։ Քնարականությունը Էբերտի տաղանդի ամենաուժեղ կողմն է։ Ուշադրության արժանի են Էբերտի բալլադներից մի քանիսը ևս։ 1877 թվականին Պրահայում 7 հատորով հրատարակվել է բանաստեղծի գրական ժառանգությունը։ Կոմպոզիտոր Ֆ. Մենդելսոնի կողմից երաժշտություն է գրվել նրա մի քանի ստեղծագործությունների համար։ Նա երկու օպերաների` Ջոզեֆ Դեսաուերի «Լիդվինայի» և Լեոպոլդ Մեչուրի «Դեր Չիլդի» լիբրետոների հեղինակ է։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Էբերտ» հոդվածին։ |
|