![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Կազմված է | Tierpark Oberwald? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կարլսրուե |
Տեղագրություն | Ettlinger Straße 6, 76137 Karlsruhe |
Հիմնվել է | 1865 |
Մակերես | Կենդանաբանական այգի՝ 9 հա Քաղաքային այգունը՝ 22 հա Անտառապուրակ՝ 16 ակր |
Անդամակցություն | Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten? և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա |
Կարլսրուեի կենդանաբանական այգի (գերմ.՝ Zoo Karlsruhe), Եվրոպայի ամենամեծ և ամենահին կենդանաբանական այգիներից մեկն է։ Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Իննենշտադտ քաղաքային շրջանում (Innenstadt): Այս այգին հիմնադրվել է 1865 թվականին։ Կենդանաբանական այգին ներառում է 150 տեսակի շուրջ 800 կենդանիներ[1]։
Անմիջականորեն գլխավոր մուտքի մոտ (հարավային դրամարկղի մոտ) գտնվում է ֆլամինգոների ազատավանդակը։ Տաղավարը, որին կենդանաբանական այգին մեծ ուշադրություն է դարձնում, բացվել է 2000 թվականին։ Սա սպիտակ արջերի մեծ բաժինն է։ Այն կառուցած է Արկտիկայի և տունդրայի կրկնօրինակով. ամեն ինչ հիշեցնում է այս տաղավարը Հյուսիսային լայնությունների միջավայրը։ Այն բաժանված է երեք մասերից, որպեսզի հնարավորություն ընձեռնվի բաժանել կենդանիներին ըստ սեռի և տարիքի։ Նույնիսկ սառցալեռների կրկնօրինակներ կան այստեղ, որոնք բավականին տպավորիչ տեսք ունեն[2]։ Այցելուները դիտահարթակից, որը ապակեպատ է, կարողանում են հետևել կենդանիներին և նրանց վարքին նույնիսկ այն պահին, երբ վերջիններս ջրի տակ են գտնվում։ Այսօր այստեղ են ապրում հյուսիսային սպիտակ արջերից Վիտուսը, Նիկան, Լարիսան, որոնք բերվել են Ռոստոկից, Վիեննաից և Շտուտգարտից։
Քաղաքային այգին Կարլսրուեի կենդանաբանական այգու կենտրոնական մասն է զբաղեցնում։ Սակայն առանձին այգի չի համարվում, քանի որ միայն կենդանաբանական այգի այցելողները կարող են տեսնել այն։
Համալիրն իրենից ներկայացնում է վարդաստան, որտեղ կան շուրջ 15 հազար վարդեր՝ ընդհանուր 200 տեսակների[3]։ Այգու ամենակարևոր մասերից է համարվում նաև ճապոնական այգին։ Վերջինս հիմնադրվել է 1918 թվականին և համարվում է եվրոպական տարածաշրջանում ամենահին ասիական այգիներից մեկը։ Այգու տարածքում մեծ ճանաչում ունի նավային հատուկ գնացքը, որը երթևեկում է այգու լճակում։
Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ այստեղ անցկացվում է Կրակների փառատոն (վերջին անգամ անցկացվել է 2015 թվականին)։ Փառատոնի ընթացքում հազարավոր մոմեր, լապտերներ ու լուսավորող սարքավորումներ են զարդարում այգին։
Ամբողջ կենդանաբանական այգու և քաղաքային զբոսայգու տարածքում անցնում է կամուրջ՝ զբոսնողների համար նախատեսնված։ Այն կոչվում է Կարլ Բիրկմանի կամուրջ։ Անունը տրվել է ի պատիվ Կենդանաբանական այգու 1963-1979 թվականների ղեկավարի։ Այս կամուրջը նաև կապում է Զյուդշտադտն ու Զյուդվեստշտադտը
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլսրուեի կենդանաբանական այգի» հոդվածին։ |
|