Կարմիր ապարանջաններ | |
---|---|
![]() | |
Ժանր | բժշկական դրամա, մանկական հեռուստատեսային սերիալ և երիտասարդական շարք |
Ստեղծող | Albert Espinosa? |
Երկիր | ![]() |
Լեզու | կատալաներեն |
Ռեժիսոր | Pau Freixas?, Oriol Ferrer Ferrer?, Marta Pahissa? և Patricia Font? |
Գլխավոր դերերում | Ջոանա Վիլապուժ, Ալեքս Մոններ, Mikel Iglesias?, Marta Angelat?, Nil Cardoner?, Andreu Rifé i Oro?, Marc Balaguer i Roca? և Albert Prat? |
Պրոդյուսեր | Pau Freixas?, Conxa Orea Bermudo? և Sandra Fernández? |
Սցենարիստ | Albert Espinosa? և Arthur T. Manderley? |
Երաժշտություն | Arnau Bataller? |
Դարաշրջան | 2010-ականներ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 28 |
Էկրաններին է | հունվարի 24, 2011[1]-ից ապրիլի 22, 2013[2]-ը |
Հեռուստաալիք | TV3? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ |
«Կարմիր ապարանջաններ» (կատ.՝ Polseres vermelles, իսպ.՝ Pulseras rojas), հիվանդանոցում գտնվող դեռահասների կյանքի մասին պատմող իսպանական հեռուստասերիալ։ Առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 սերիաներից, ցուցադրվել է 2011 թվականի հունվարի 24-ին, TV3 հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակն է Ալբերտո Էսպինոսոն, ով այն գրել է իր մանկության տարիներին հիվանդանոցում անցկացրած հիշողությունների հիման վրա։ Սյուժեն նվիրված է մի խումբ ընկերների պատմությանը, որի մասնակիցներն են դառնում հիվանդանոցի մանկական բաժնի վեց հիվանդներ[3]։
Սկզբում նախատեսված էր ցուցադրել 3 եթերաշրջան։ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարվել է այն մասին, որ DreamWorks ստուդիան ձեռք է բերել սերիալի ամերիկյան տարբերակն ստեղծելու թույլտվությունը[4]։ 2012 թվականի ամռանը իսպանական Antena 3 հեռուստաալիքը ցուցադրել է սերիալի 3-րդ եթերաշրջանը Pulseras rojas վերնագրով։
15 սերիայից բաղկացած երկրորդ եթերաշրջանը ցուցադրվել է 2013 թվականի հունվարի 14-ից 22-ը, TV3 ալիքում։
«Կարմիր ապարանջաններ»ի խումբը կազմված էր վեց հոգուց։ Սերիալի առաջին եթերաշրջանում հիվանդանոցի տարեց այցելու Բենիտոն (Անդրե Բենիտո), որը դարձել էր Լեոյի յուրահատուկ ուսուցիչը, պատմում է նրան այն մասին, որ բոլոր ընկերական խմբերում կարելի է առանձնացնել մարդկանց վեց տեսակ՝ առաջնորդ, երկրորդ առաջնորդ (ով կլինի խմբի առաջնորդն այն դեպքում, երբ չլինի առաջինը), անփոխարինելին, սիրունատեսը, խելացին և աղջնակը։ Հետևելով այս տեսությանը` Լեոն ձևավորում է իր խումբը՝
2011
2013
|