Կարոլա Շտերն գերմ.՝ Carola Stern | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1925[1][2][3] |
Ծննդավայր | Ahlbeck, Heringsdorf, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] |
Մահացել է | հունվարի 19, 2006[4][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բեռլինի ազատ համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, նոր ժամանակաշրջանի պատմաբան, սցենարիստ, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Parteihochschule Karl Marx? |
Ամուսին | Heinz Zöger? |
Կուսակցություն | Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն[4] և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կարոլա Շտերն (նոյեմբերի 14, 1925[1][2][3], Ahlbeck, Heringsdorf, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] - հունվարի 19, 2006[4][2][3][…], Բեռլին, Գերմանիա[5][7]), անվանում, որի ներքո Էրիկա Ասմուսը ձևացել է որպես լուրջ լրագրող և (հետագայում) հեղինակ և քաղաքական հեռուստահաղորդավար, այն բանից հետո, երբ նա 1951 թվականին պարտավորվել է կարճ ժամանակում տեղափոխվել Արևելյան Գերմանիայից Արևմտյան Գերմանիա[8]։
Եղել է մարդու իրավունքների պաշտպանության Amnesty International կազմակերպության գերմանական բաժնի համահիմնադիրը[8][9]։
1987-1995 թվականներին եղել է PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժնի ղեկավարը, որից հետո դարձել է PEN «պատվավոր նախագահ»[8]։
Կարոլա Շտերնը ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 14-ին, Ուզեդոմ Բալթիկ կղզու Ահլբեկ թաղամասում, որն այդ ժամանակ ամբողջապես Գերմանիայի կազմում էր։ Նրա հայրը, որը քաղաքացիական ծառայող էր, մահացել է Շտերնի ծնվելուց առաջ[10]։ Նրա այրիացած մայրը հյուրատուն էր ղեկավարում։
Նացիզմի տարիներին նա Գերմանացի աղջիկների լիգայի խմբի ղեկավար էր. այս խմբին միանալն այդ ժամանակ գրեթե համընդհանուր էր Գերմանիայի փոքր քաղաքների աղջիկների համար։ Հետագայում իր «Հիշողությունների ցանցում» գիրքը գրելիս ինքն իրեն խիստ քննադատել է «հիմար հարմարվողականության» համար։
Դպրոցը հաջողությամբ ավարտել է 1944 թվականին։ Պատերազմի ավարտն աղետ էր նրա` Նացիոնալ-Սոցիալիզմին նվիրված մոր համար, բայց Էրիկան այդ ժամանակ քննադատաբար էր մոտնելում քաղաքական գործիչների կարգախոսներին` կոչ անելով մարդկանց դիմադրել, քանի որ ավարտը մոտ էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա միացել է դեպի արևմուտք կատարվող ընդհանուր նահանջին։ 1945 թվականի սեպտեմբերից մինչև 1947 թվականի հունվար նա որպես գրադարանավար է աշխատել Թյուրինգիայի փոքրիկ Բլեյխերոդ քաղաքի Ռեյբ Միսսիլ հետազոտական ինստիտուտում, որտեղ խորհրդային ուժերը հավաքել էին նախկին Փինեմյուդ մարտական հետազոտությունների կենտրոնի հրթիռային մասնագետներին. կենտրոնն ավերվել էր և տարհանվել այն ժամանակ, երբ գերմանական ուժերն սկսել էին դիտարկել պարտության հնարավորությունը[10]։
1947 թվականին նա հայտնաբերում է, որ իրեն փնտրում է «ոմն տիկին Բեքեր», որը հետաքրքրված էր Ռեյբ ինստիտուտով և առաջարկում է դեղեր ձեռք բերել քաղցկեղով հիվանդ իր մոր համար, որը բուժվում էր Բեռլինում[11][12]։ Նա ԱՄՆ բանակի հակահետախուզական կորպուսի կողմից հավաքագրվել է որպես լրտես. վերջինս հանձնարարում է նրան ներթափանցել Գերմանացի ազատ երիտասարդներ շարժման մեջ, որն այդ ժամանակ կոմունիստական երիտասարդական կազմակերպություն էր[9]։
Հետագայում նա միացել է Արևելյան Գերմանիայում իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցությանը և դասախոսի աշխատանք է ստացել կուսակցության Կառլ Մարքս համալսարանում, որն այդ ժամանակ տեղակայված էր Հակեբուրգում, Բեռլինի հարավ-արևմտյան արվարձանում գտնվող Կլայնմախնով կոմունայի նախկին ավատատիրական տներից մեկում։ ԱՄՆ հակահետախուզական կորպուսի համար նրա արված լրտեսական աշխատանքները բացահայտվում են նրա ընկերուհիներից մեկի կողմից և հաղորդվում են Արևելյան Գերմանիայի իշխանություններին։ Ասմուսը հարցաքննվում է Կուսակցական կենտրոնական վերստուգող հանձնաժողովի կողմից, ինչից հետո նա փախչում է Արևմտյան Բեռլին[9][11]։
1951-1959 թվականներին ուսանող է եղել` քաղաքագիտություն ուսումնասիրելով Գերմանիայի քաղաքագիտության ակադեմիայում և Բեռլինի ազատ համալսարանում։ Այս տարիների ընթացքում նրա հանդեպ առևանգման երկու փորձ է արվել Արևելյան Գերմանիայի հայտնի Պետական անվտանգության նախարարության կողմից[9]։
Նաև հանդես է եկել որպես գրող` ի սկզբանե աշխատելով որպես լրագրող[8]։ Բազմաթիվ հրապարակումներ է արել Արևելյան Գերմանիայի, այնտեղ իշխող Գերմանիայի սոցիալիստական կուսակցության ու դրա անդամների մասին։ Սկզբնապես իր անվտանգության համար նրա աշխատանքներն անանուն են տպագրվել` ճանաչելի դառնալով միայն վերջում դրված երեք աստղանիշով։ Հետագայում սկսել է գրել Կարոլա Շտերն կեղծանվամբ, անուն, որը նրա ընթերցողներին հաճախ մոլորեցրել է, թե հեղինակը հրեա է։ Գերմաներեն «Stern» (Շտերն) բառը թարգմանաբար նշանակում է «աստղ», և կարծիք կա, թե այս անունը կապվել է նախկինում նրա ստորագրած աստղանիշերի հետ` այդպիսով նույն հեղինակին վերագրելով նաև նախկինում հրապարակված հոդվածները[8][9]։
«Երբ ես հետ եմ նայում իմ անցած կյանքին և մտածում իմ արած շատ բաների մասին, ես միշտ ասում եմ. ամենախելամիտ բանը, որ ես արել եմ, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում Amnesty International կազմակերպությունը հիմնելն էր[13]։
"Wenn ich auf mein Leben zurückblicke und denke, was ich alles gemacht habe, sage ich immer: Das Vernünftigste, was ich in meinem Leben getan habe, war amnesty international in der Bundesrepublik zu gründen.“[13]
1960-1970 թվականներին որպես խմբագիր է աշխատել Քյոլնի Kiepenheuer & Witsch հրատարակչատանը, ինչպես նաև շարունակել է գրել իր համար[8]։ Նրա աշխատանքները քաղաքական բնույթի էին, նա գրում էր սոցիալ-դեմոկրատական տեսանկյունից` ուշադրությունը կենտրոնացնելով մարդու իրավունքների, կանանց ու ընտանեկան խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև` միևնույն ժամանակ գրում էր որպես Արևելյան Գերմանիայի ներքին խնդիրների փորձագետ։
1961 թվականին Կարոլա Շտերնը Գերդ Ռյուջի ու Ֆելիքս Ռեխհաուսենի հետ հիմնել է Amnesty International կազմակերպության գերմանական բաժինը[13]` դառնալով դրա նախագահը։ Նրան աջակցում էին Արևմտյան Գերմանիայի ապագա նախագահ, քաղաքական գործիչ Գուստավ Հեինեմանը և նրա կինը` Հիլդան, ինչպես նաև` աստվածաբան Հելմուտ Գոլվիթզերն ու նրա կինը` Բրիջիտը[13]։
1970-1985 թվականներին նա դարձել է ռադիոյի խմբագիր և հայտնի է դարձել որպես Գերմանիայի ազգային հեռուստատեսության մշտական մեկնաբան[8]։
1971 թվականի հունիսի 6-ին գերմանական հայտնի Շտերն ամսագրում տպագրվում է «Մենք արհեստական վիժում ենք անում» վերնագրով նամակ։ Նամակը կազմվել էր ֆեմինիստ ակտիվիստ Ալիս Շվարցերի կողմից և ստորագրվել 374 կանանց, այդ թվում` Կարոլա Շտերնի կողմից[14][15]։ Այդ ժամանակ և մինչև 1992 թվականը աբորտը Արևմտյան Գերմանիայում քրեական պատասխանատվություն էր առաջացնում։ Շտերնի հաճախակի հայտնվելը հեռուստատեսությամբ նրան հայտնի է դարձնում որպես նամակն ստորագրողի և Արևմտյան գերմանական հեռարձակող ընկերությունը հեղեղվում է «քաղաքական պոռնիկի» վերաբերյալ բողոքներով[15]։
1976 թվականից նա Հայնրիխ Բյոլի և Գյունտեր Գրասի հետ դառնում է «L '76» ամսագրի համահիմնադիրը, որն ի թիվս այլ բաների, հարթակ էր առաջարկում չեխ այլախոհ գրողների համար, որոնք ստիպված էին թողնել Չեխոսլովակիան 1968 թվականի օգոստոսի Պրահայի գարունից հետո[9]։ Նա շարունակել է մասնակցել Ազգային հետռուստատեսությամբ կազմակերպվող քաղաքական քննարկումներին։ 1978 թվականին, այս անգամ աշխատելով Էրհարդ Էփլերի և Յոհաննես Ռաուի հետ և ոգեշնչվելով վերջերս մահացած Գուստավ Հեինմանի կյանքով` հիմնում է «Մարդու իրավունքների ու խաղաղության Գուստավ Հեինման նախաձեռնությունը»[16]։
Կարոլա Շտերնը հեռացել է հեռուստատեսությունից 1985 թվականին, բայց շարունակել է գրքեր գրել, ինչպես նաև` ներգրավվել արշավներում։ 2000 թվականին Հարմուտ վոն Հենտինգի և Գյունտեր Գրասսի հետ պահանջ է ստորագրել Նացիստական Գերմանիայի հարկադիր աշխատանքի քաղաքականության զոհերին անհապաղ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։
1968 թվականին Կարոլ Շտերնն ամուսնացել է լրագրող Հայնց Զյոգերի հետ[13]։ Որպես նախկին կոմունիստ` Զյոգերը հետապնդվել է նացիստական ժամանակաշրջանում։ 1959 թվականին նա ստիպված է եղել փախչել Արևմտյան Գերմանիա` Արևելյան Գերմանիայում պետական թշնամի ճանաչվելուց հետո[13]։
Զյոգերը ծագումով Լայպցիգից էր, սակայն նրանք միասին թաղված են Ուզեդոմում, այն կղզում, որտեղ ծնվել էր Շտերնը[7][17]։
Շտերնի որոշ իրեր ցոցւադրված են Ուզեդոմ կղզու Հանս Վերներ Ռիխտեր տանը։ Նրա ծննդավայրի` Ալհբեկի տեղական իշխանությունները մերժել են տեղադրել նրա հուշատախտակը[18]։
2008 թվականի հունվարի 28-ին PEN միջազգային կազմակերպության գերմանական բաժինը հայտարարել է Դարմշտադտում Կարոլա Շտերն հիմնադրամ ստեղծելու մասին[19]։ Հիմնադրամի նպատակներից են օգնել ճնշված գրողներին և կազմակերպել նրանց ինտեգրումը Գերմանիայում[20]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլա Շտերն» հոդվածին։ |
|