Կարոյ Ֆերենցի հունգ.՝ Ferenczy Károly | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Carl Freund |
Ծնվել է | փետրվարի 8, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | մարտի 18, 1917[1][5][6][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1885), Q1718285?, Նեապոլի գեղարվեստի ակադեմիա (1886) և Ժյուլիանի ակադեմիա (1889) |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[7] |
Աշակերտներ | István Szőnyi?[4] |
Ամուսին | Օլգա Ֆիալկա[8] |
Զավակներ | Բենի Ֆերենցի[8], Նոեմի Ֆերենցի[8] և Valér Ferenczy?[8] |
Ազգականներ | Օլգա Ֆիալկա |
![]() |
Կարոյ Ֆերենցի (հունգ.՝ Ferenczy Károly, փետրվարի 8, 1862[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 18, 1917[1][5][6][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգարացի նկարիչ, իմպրեսիոնիստ ու սիմվոլիստ։ Նադբանյայի գեղանկարչական դպրոցի առաջավոր ներկայացուցիչներից է, որ ձևավորվել է Տրանսիլվանիայի Նադբանյա քաղաքում[9]։ Համարվում է «հունգարական իմպրեսիոնիզմի ու պոստիմպրեսիոնիզմի հայրը» և «ժամանակակից հունգարական նկարչության» հիմնադիրը[9]։ Նկարիչ Բենի Ֆերենցիի հայրն է։
Կարոյ Ֆերենցին ծնվել է 1862 թվականին Վիեննայում, հրեական ընտանիքում[10][11]։ Մայրը մահացել է նրա ծննդից անմիջապես հետո[12]։ Ֆերենցին նախ սովորել է իրավագիտություն ու տնտեսագիտություն, ստացել է համալսարանական դիպլոմ և հետո միայն զբաղվել նկարչությամբ[11]։ Նա ճանապարհորդել է Իտալիայում, իսկ 1887 թվականին սկսել է սովորել Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ 1889 թվականին տեղափոխվել է Բուդապեշտի մոտակայքում գտնվող Սենտենդրե քաղաք, որտեղ սկսել է աշխատել նատուրալիստական ոճով, որը հիշեցնում էր այդ ժամանակ Ֆրանսիայում մեծ ճանաչում վայելող Ժյուլ Բաստիեն Լեպաժի ստեղծագործությունները[11]։ 1883-1886 թվականներին նա ընտանիքով ապրել է Մյունխենում, որտեղ ծանոթացել է Շիմոն Հոլոշիի հետ[11]։ Հոլոշիի հետ նա տեղափոխվել է Նալբանյա և տեղի «նկարչական գաղութի» առաջատարներից մեկը դարձել։ Նալբանյայում նա մեծ տեղ է հատկացրել պլեներային գեղանկարչությանը։ 1903 թվականին Ֆերենցիի նկարները ցուցադրվել են Բուդապեշտում և արժանացել քննադատների դրական արձագանքներին։
1906 թվականին տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ տեղի նկարչական դպրոցում, որ հետագայում դարձել է գեղարվեստի ուսումնարան, ստացել է պրոֆեսորի պաշտոն։ Նա շարունակել է ամեն ամառ մեկնել Նալբանյա։ Կարոյ Ֆերենցիի՝ Բուդապեշտի շրջանի ստեղծագործությունները հագեցած են սիմվոլիստական դեկորատիվ մոտիվներով, որի գլխավոր թեման մերկ կերպարների, ինչպես նաև աստվածաշնչյան կերպարների պատկերումն էր[13][13]։
Նկարիչը մահացել է 1917 թվականին։
Սենտենդրեում բացվել է Կարոյ Ֆերենցիի թանգարան։
1966 թվականին Հունգարիայի ազգային պատկերասրահը կազմակերպել է «Նալբանյայի նկարչական գաղութի» ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդես[14]։
Կինը՝ Օլգա Ֆիալկան, եղել է նկարչուհի։ Երեխաներն են՝ Վալեր Ֆերենցի (1885-1954, նկարիչ), Նոեմի Ֆերենցին (1890-1957, գեղարվեստական տեքստիլի վարպետ), Բենի Ֆերենցի (1890-1967, քանդակագործ)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոյ Ֆերենցի» հոդվածին։ |
|