Գյուղ | ||
---|---|---|
Կարփ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Սպարկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Գարփ, Կաոֆ, Կարբ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 268 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | կարփեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 434 | |
Փոստային ինդեքս | 13000 | |
Ավտոմոբիլային կոդ | 13 | |
|
Կարփ (քրդ.՝ Kerb, թուրքերեն՝ Konuksayar), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Վանա լճի ծայր հարավ-արևմուտքում՝ ափամերձ շրջանում, Դատվան գյուղից 9 կմ հարավ՝ Բիթլիս գետի ձախակողմյան վտակի ափին։
XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։ 1909 թվականին ուներ 335 հայ բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղն ուներ Ս. Սիոն անունով եկեղեցի, իսկ գյուղից մի փոքր արևելք գտնվում էր Ս. Զորավար եկեղեցին։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915-1916 թվականներին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 311)։ |
|