Քաղաքացիությունը | Լեհաստան | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 2004 (20 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1] | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կացպեր Ուրբանսկի (լեհ.՝ Kacper Urbański, սեպտեմբերի 7, 2004, Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[1] ), լեհ ֆուտբոլիստ, իտալական «Բոլոնիա» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։
Ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Գդանսկում։ 2016 թվականից հանդես է եկել տեղի «Լեխիայի» ֆուտբոլային ակադեմիայում։ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին նշել է նորամուտը «Լեխիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով «Ռակուվի» դեմ Լեհաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղին[2]։ Նա դարձել է երկրորդը Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնի պատմության ամենաերիտասարդ խաղացողների ցուցակում (դեբյուտի պահին նա 15 տարեկան էր և 105 օրական) Յանուշ Սրոկից հետո, որը խաղադաշտ էր դուրս եկել 1969 թվականի նոյեմբերի 23-ին՝ 15 տարեկան և 57 օրական հասակում[3]։ 2020 թվականի փետրվարի 14-ին Ուրբանսկին մասնակցել է «Պյաստայի» դեմ խաղին[4]՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Լեհաստանի առաջնության խաղում հանդես է եկել մեկնարկային կազմում[5]։
2021 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է իտալական «Բոլոնիա» ակումբ[6]։ 2021 թվականի մայիսի 13-ին նշել է իր նորամուտը «Բոլոնիայի» հիմնական կազմում՝ մասնակցելով իտալական Ա Սերիայի «Ջենոայի» դեմ խաղում[7][8]։ Դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ լեհը, որը խաղացել է իտալական A Սերիայում[9]։
Հանդես է եկել Լեհաստանի մինչև 16, մինչև18, մինչև19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում[10]։
2024 թվականի հունիսի 7-ին Ուրբանսկին նշել է իր նորամուտը Լեհաստանի հիմնական հավաքականի կազմում՝ մասնակցելով Ուկրաինայի դեմ ընկերական խաղին «Նարոդնի» մարզադաշտում[11]։ Ուրբանսկին հանդիպման 5-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Արկադիուշ Միլիկին և գոլային փոխանցում կատարել Պյոտր Ժելինսկուն, իսկ հետո ինքն էլ փոխարինվել է հանդիպման 61-րդ րոպեին, երբ Լեհաստանը հաղթում էր 3:1 հաշվով[11]։ Նույն օրը ավելի ուշ Ուրբանսկին ընտրվել է որպես հավաքականի հիմնական խաղացող Եվրո-2024-ի մասնակցելու համար ընտրվող 26 հոգանոց վերջնական կազմում[12]։