Կենդանի ուժ (լատին․՝ Vis viva, գերմ.՝ lebendige Kraft), կինետիկ էներգիայի պատմական անվանում։ Առաջին անգամ այս հասկացությունը օգտագործել է Լայբնիցը։
Առաջին անգամ Լայբնիցը «կենդանի ուժ» անվանումը տվել է մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալին։ Այնուհետև Կորիոլիսը մտցրեց մի շտկում, ըստ որի «կենդանի ուժ» էր կոչվում մարմնի կիսազանգվածի և արագության քառակուսու արտադրյալը[1][2], սակայն նմանատիպ սահմանում տրվել էր նաև Կորիոլիսից առաջ (օրինակ՝ Բեռնուլու հոդվածներում)։ Արդյունքն եղավ այն, որ այս տերմինը ընդունեց ժամանակակից «կինետիկ էներգիայի» հասկացությունը։
18-րդ դարի անալիտիկ մեխանիկայում կենդանի ուժը, որը ընդունվում էր հավասար , դիտարկվում էր, որպես օգտակար մաթեմատիկական արտեֆակտ։ Իրավիճակը կտրուկ փոխվեց ինդուստրիալացման հետ, որը կապված էր շոգեմեքենաների լայն գործածության հետ։ Այդ ժամանակ մեծացավ հետաքրքրությունը շարժիչով պայմանավորված մեխանիկական աշխատանքի նկատմամբ։ Հիմք ընդունելով մեխանիկական աշխատանքի և մեծության միջև կապը, Կորիոլիսը որոշեց անվանել կենդանի ուժ հենց այդ մեծությունը[4]։
Կորիոլիսը գրել է[5]. «Եթե առաջ կենդանի ուժ էին կոչում մարմնի զանգվածի և արագության քառակուսու արտադրյալը, ապա դա միայն այն պատճառով էր, որ ուշադրություն չէր դարձվում աշխատանքին»[6].