Կեսար դել Ակվա իտալ.՝ Cesare Dell'Acqua | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Պիրան, Սլովենիա |
Վախճանվել է | փետրվարի 16, 1905[2][4] (83 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, history painter, ջրանկարիչ և վիմագրող |
Ժանր | դիմապատկեր |
Մեկենասներ | Maximilian I of Mexico? և Արքայազն Ֆիլիպ, Ֆլանդիայի կոմս |
Ուսուցիչ | Լյուդովիկո Լիպպարինի, Odorico Politi? և Girolamo Michelangelo Grigoletti? |
Պարգևներ | |
Զավակներ | Eva Dell'Acqua? |
ստորագրություն | |
Cesare Dell'Acqua Վիքիպահեստում |
Կեսար դել Ակվա (իտալ.՝ Cesare Dell'Acqua, հուլիսի 22, 1821[1][2][3][…], Պիրան, Սլովենիա - փետրվարի 16, 1905[2][4], Իքսել, Բրյուսել-մայրաքաղաք), իտալացի նկարիչ, որն առավել հայտնի է իր պատմական նկարներով։
Կեսար Ֆելիս Ջորջիո դել Ակվան ծնվել է Պիրանում։ Նախնական կրթությունը ստացել է Կոպերում, իսկ 1833 թվականին տեղափոխվել է Տրիեստ։ 1842-1847 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Լյուդովիկո Լիպպարինիի, Օդորիկո Պոլիտիի և Միքելանջելո Գրիգոլետիի մոտ։ 1847 թվականի նրա վրձնած «Չիմաբուեն գտնում է երիտասարդ Ջոտտոյին իր նախիրի մեջտեղում» պատմական նկարները ձեռք է բերել Ավստրիայի հերցոգ Յոհաննեսը։ Դրանից հետո նա պատվերներ է ստացել ազնվական ընտանիքներից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայազնից։
Սովորելուց հետո նա իր հովանավոր բարոն Լյուդովիկո Լուիջի Ռեշանի հետ շրջել է Եվրոպայում։ Նրանք եղել են Վիեննայում, Մյունխենում և Փարիզիում։ 1848 թվականին հաստատվել է Բրյուսելում՝ իր եղբոր մոտ։ Այնտեղ նկարիչը Լուի Գալլեի ազդեցության տակ ստացել է այլ ուղղություն։ Նրա նկարներից շատերը, որոնք նկարվել են Բրյուսելում նրա նկարած նկարների մեծ մասը մեծ հաջողություններ են ունեցել և հայտնվել են տեղի ցուցահանդեսներում։ Առավել մեծ հաջողություններ են ունեցել նկարչի մշակութային և պատմական բովանդակությամբ հետագայում նկարած նկարները, որոնք ցուցադրվել են Բելգիայի տարբեր քաղաքներում և Փարիզում։
Պատմական թեմաներով նրա կոմպոզիցիաները, որոնք պատվիրել է Մաքսիմիլիան կայսրը, առանձնանում են իրենց նշանակալի արժանիքներով։
1873 թվականին Կեսար դել Ակվայի աշխատանքները ցուցադրվել են Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսում, իսկ հաջորդ տարի՝ Լոնդոնում։ Բացի պատմական թեմաներից, նա նաև նկարել է բազմաթիվ կանանց՝ հագնված ավանդական հունական և արևելյան տարազներով[5]։
Իր կարիերայի ավարտին նա հաստատվեց Բրյուսելում, որտեղ նա նկարել է բազմաթիվ նկարներ՝ որպես գրքերի նկարազարդումներ օգտագործելու համար[6]։
1855 թվականին նա ամուսնացել է Կարոլին վան դեր Էլստի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Եվան և Ալինան։ Եվա դել Ակվան դարձել է հայտնի երգչուհի և կոմպոզիտոր։
Դել Ակվան մահացել է 1905 թվականի փետրվարի 16-ին[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսար դել Ակվա» հոդվածին։ |
|