Կեսարն ու գալիլեացին (պիես)

Կեսարն ու գալիլեացին
Kejser og Galilæer
«Կեսարն ու գալիլեացին» պիեսի ձեռագիր տարբերակի շապիկը՝ Գրված Հենրիկ Իբսենի ձեռամբ։ О
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Տեսակդրամատիկական ստեղծագործություն և ստեղծագործական աշխատանք
Բնօրինակ լեզունորվեգերեն
Լեզունորվեգերեն
Ստեղծման տարեթիվ1871—1873
Հրատարակման տարեթիվ1873
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 5, 1896
 Emperor and Galilean (play) Վիքիպահեստում

«Կեսարն ու գալիլեացին» (նորվ.՝ Kejser og Galilæer), նորվեգացի ականավոր դրամատուրգ Հենրիկ Իբսենի պիեսը[1]՝ գրված 1871-1873 թվականներին։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեսարն ու գալիլեացին» պիեսը Հենրիկ Իբսենի մոտ հղացել է 1864 թվականին։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ հեղինակը չորս տարի ապրեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում (1864-1868 թվականներ)։ Դրամատուրգը ակտիվորեն սկսեց հավաքել պատամական նյութեր։ Հենրիկ Իբսենը դրամայի տեքստը սկսեց թղթին հանձնել 1871 թվականին։ Երկու տարի անց՝ 1873 թվականին դրաման ավարտին հասցրեց և հրապարակեց։

Ինքնատիպ ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեսարն ու գալիլեացին» պիեսը համարվում է Հենրիկ Իբսենի ամենատարածված ու հայտնի ստեղծագործություններից մեկը։ Վերջինս բաղկացած է երկու մասերից, որոնք լրացնում են մեկը մյուսին։

Անձամբ դրամատուրգ Իբսենը իր ստեղծագործությունն անվանել է «աշխարհի դրամա՝ երկու մասից բաղկացած»։ Այս բնորոշումը պատահական չէ։ Դրամայում լուծվում են աշխարհի ու պետությունների հարցերը, արծարծվում հավատքի, իդեալի, տիրապետությանը առնչվող հարցեր։ Այս բոլոր հարցերը բարդագույն կերպով միահյուսված են միմյանց և միավորված են որպես գլխավոր հերոսի՝ Հուլիանոս Ուրացողի ինքնություն։ «Կեսարն ու գալիլեացին» պիեսը գրված է բարձր գեղարվեստական վարպետությամբ։

Հեթանոսության ժամանակաշրջանը դրամատուրգը ներկայացրել է որպես ինչքի ու նյութական բարեկեցության ժամանակաշրջան, իսկ քրիստոնեությունը՝ հոգևոր վերելքի։ Ապագան պետք է միավորի այս երկու տարբերվող մեկնարկները։ Այդ ապագան Հենրիկ Իբսենը պատկերացնում է որպես ազնվաբարոների համատեղություն, ներդաշնակ ու ազատ մի տարածք։ Այդմիսի միջավայրում չի կարող լինել անձնական թշնամանք ու որևէ կողմի գերակայություն։ Այդ բոլորին հասնելու միակ ճանապարհը հոգու հեղափոխությունն է, այսինքն մարդու ներքին աշխարհի ու հոգու վերադաստիարակումը։

Սակայն այս պատրանքը, որը ներկայացնում է հեղինակը, միայն ու միայն երազանք է։ Հեթանոսության և քրիստոնեության բախումը ծնում է միայն տառապանք։

Երկմասանի «Կեսարն ու գալիլեացին» պիեսի գլխավոր հերոսը Հուլիանոս Ուրացողն է։ Առաջին հատվածում նա ընթերցողին ներկայանում է դեռևս պատանի տարիքում, ով գործող կայսր Կոստանդիոս II-ի եղբայրն է ու չկայացած Գալիոսի ժառանգը։ Երկրորդ հատվածում նա հանդես է գալիս որպես Հռոմեական կայսրության կայր։

Առաջին մաս. «Կայսեր ուխտադրժությունը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիանոսը, Կոստանդիոս II կայսրի ազգականն է, ով ապրում է քրիստոնեական Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի արքունիքում։ Նա շրջապատված անհամար լրտեսներով։ Հուլիանոսի դաստիարակն ու ուսուցիչը աստվածաբան Եկիվոլիոսն է։ Վերջինս վախենում էր, որ հանկարծ Հուլիանոսը չընկնի հռետոր Լիբանիոսի ազդեցության տակ։ Այդ ամենից խուսափելու համար Եկիվոլիոսվ ամբողջ Կոստանդնուպոլսով մեկ տարածում է Հուլիանոսի գրվածքները, որոնք պախարակում ու ծաղրում են Լիբանիոսին։ Հուլիանոսն այդ մասին իմանում է Ագափոնեսից՝ Կապադովկիայից եկած խաղողագործի որդուց։ Կոստանդիոս II հայտարարում է իր ցանկությունը, այն է՝ կայսերական գահի ժառանգորդ ճանաչել Գալիոսին։ Միաժամանակ կայսրը արտաքսում է Լիբանիոսին դեպի Աթենք։ Հուլիանոսը խնդրում է կայսրին, որ իրեն ուղարկեն Պերգամոն կրթություն ստանալու։ Կոստանդիոսը կատարում է այդ՝ ըստ նրա տարօրինակ ցանկությունը։ Սակայն Հոլիանոսը խաբելով կայսրին՝ մեկնում է Հունաստան՝ Աթենք։

Աթենքում Հուլիանոսը շփվում է Լիբանիոսի հետ և սկսում է հետաքրքրությունը նվազեցնել քրիստոնեության նկատմամբ, ավելին Գրիգոր Նազիանզացին ու Բարսեղ Կեսարացին ավելի ու ավելի քիչ են սկսում ազդել նրա հոգևոր-քրիստոնեական հայացքների վրա։ Ի վերջո Հուլիանոսը տարվում է Մաքսիմոսի միստիկական աշխատություններով ու դրանց շնորհիվ սկսում է կապ հաստատել ու շփվել անդրաշխարհի հետ։

Կոստանդիոս II կայսրի կասկածելի մահը նոր ճանապարհ է բացում Հուլիանոսի համար։

Երկրորդ մաս. «Հուլիանոս կայսրը»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառնալով կայսր, Հուլիանոսը նկատում է իր հակումները հեթանոսության նկատմամբ։ Արդյունքում նա ոչ միայն վերականգնում է հեթանոսական տաճարները, այլև սահմանափակում է քրիստոնյաների իրավունքները, իսկ հակառակվելու դեպքում՝ հետապնդվում է անձամբ իր կողմից։

Առաջին մաս. «Կայսեր ուխտադրժությունը»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոստանդիոս II կայսր
  • Եվսեբիա կայրուհի
  • Հեղինե, կայսեր քույրը
  • Գալոս, կայսեր հարազատը
  • Հուլիանոս Ուրացող, Գալոսի արենակից եղբայրը
  • Մեմնոն, եթովպիացի ստրուկ, կայսեր թիկնապահը
  • Պոտամոն, ոսկերիչ վարպետ
  • Փոկիոն, ներկարար
  • Եվնապիոս, սափրիչ
  • Մրգավաճառ
  • Արքունի գվարդիայի ղեկավար
  • Զինվոր
  • Անսնգույր կին
  • Թուլացածը
  • Կույր աղքատ
  • Ագափոնես, Կապադովկիայի խաղողագործի որդին
  • Լիբանիոս, սոփեստ և հռետոր
  • Գրիգոր Նազիանզացի
  • Բարսեղ Կեսարացի
  • Սալյուստիոս Պերուզիացի
  • Եկիվոլիոս, աստվածաբանության ուսուցիչ
  • Մաքսիմ, իմաստուն, միստիկ
  • Եվփերիոս, տնային կառավարիչ
  • Միրրա, ստրկուհի
  • Դեցենցիոս, դատավոր
  • Սինտուլա, կայսերական ձիիապան
  • Օրինացիոս, բժիշկ
  • Գլորենցիոս, հրամանատար
  • Ցեբերիոս, հրամանատար
  • Լաիպսոն, հարյուրապետ
  • Վարոն, հարյուրապետ
  • Մավր, դրոշակակիր

Երկրորդ մաս. «Հուլիանոս կայսրը»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հուլիանոս Ուրացող
  • Նեվիտա, հրամանատար
  • Պոտամոն, ոսկերիչ
  • Կեսար Նազիանզին
  • Ֆեմիստոս, հռետոր
  • Մամերտին, հռետոր
  • Ուրսուլ, պետական գանձապետ
  • Եվնապիոս, սափրիչ
  • Վարբարա, կավատ
  • Եկիվոլիոս, աստվածաբանության ուսուցիչ
  • Եվփերիոս, տնային կառավարիչ
  • Մեդոն, հացավաճառ
  • Փոկիոն, ներկարար
  • Պուբլիոս, դպիր
  • Իլարիոն, դպիրի որդին
  • Ագափոնես Կապադովկիացի
  • Մարի Քաղկեդոնացի եպիսկոպոս
  • Ագափոնեսի կրտսեր եղբայր
  • Հերակլիոս, բանաստեղծ
  • Օրինացիոս, բժիշկ
  • Կիրիլ, օրենքի ուսուցիչ
  • Մաքսիմ, իմաստուն, միստիկ
  • Նումա, գուշակ
  • Որմիզդ, վտարանդի պարսիկ իշխան
  • Անատոլի, արքունի թիկնապետի հրամանատար
  • Պրիսկ, սոփեստ
  • Կիտրոն, սոփեստ
  • Ամմիանուս Մարցելինուս, կրտսեր զորական
  • Բարսեղ Կեսարացի
  • Մաքրինե, Բարսեղ Կեսարացիու քույրը

Թատերական բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կեսարն ու գալիլեացին» պիեսի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի դեկտեմբերի 5-ին գերմանական Լայպցիգ քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Emperor and Galilean (Translation by William Archer)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսարն ու գալիլեացին (պիես)» հոդվածին։