Կիմ Սուն Ջու | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Ինչոն, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Մասնագիտություն | երգիչ և դերասան |
Անդամություն | Uniq? |
Kim Sung-joo (entertainer) Վիքիպահեստում |
Կիմ Սուն Ջու (փետրվարի 16, 1994, Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և դերասան։ Կիմի առաջնաելույթը տեղի է ունեցել 2014 թվականին՝ UNIQ կորեա-չինական խմբի կազմում։ Կիմը առաջին անգամ հեռուստաէկրաններին է հայտնվել Կախարդական տաարածք-ժամանակ (2016) չինական ռոմանտիկ դորամայում և MBA-ի գործընկերներ ֆիլմում (2016)։ Նա նաև հայտնի է Live Up to Your Name (2017) և Տերիուսը իմ հետևում (2018) հեռուտասերիալներում խաղացած իր երկրորդական դերերով։
Կիմը ինտերն է եղել YG Entertainment-ում։ Նա եղել է Winner-ի բնօրինակ կազմի անդամ, սակայն այն այդպես էլ չշարունակեց իր գործունեությունը։ Նա այժմ էլ լավ հարաբերությունների մեջ է գտնվում Ջինույի և Սնյունի հետ։
Նոր հնարավորություն ընձեռնվեց և նա միացավ UNIQ կորեա-չինական խմբին, որը գտնվում էր Yuehua-ի ղեկավարության ներքո։ Նա դեռ շարունակում էր մնալ որպես ինտերն YG Entertainment-ում, քանի որ երկու ընկերությունները համագործակցում էին խմբի հետ։ Մինչև իր պաշտոնական դեբյուտը նա 5 տարի մարզվել է YG Entertainment-ում[1][2][3][4]։
Կիմի առաջնաելույթը տեղի է ունեցել 2014 թվականին՝ UNIQ կորեա-չինական խմբի կազմում՝ «Falling in Love» երգով։
Կիմի առաընթացը UNIQ խմբի հետ տևել է 5 տարի, որտեղ 2016 թվականին ստացավ իր առաջին դերը MBA-ի գործընկերները չինական ֆիլմում։ Ֆիմում խաղացին նաև խմբի մյուս անդամները, որտեղ Կիմը և Վանգ Յիբոն խաղացին գլխավոր դերերը, իսկ Զոու Զիհուանի, Լի Ունհանի և Չո Սուն Յոն դերերը կամեոներ էին[5]։
Մինչ Սպանիր ինձ, խնդրում եմ երկրորդ ֆիլմում նկարահանվելը, նա նկարահանվեց նաև Կախարդական տարածք-ժամանակ չինական դորամայում։
Կիմը նկարահանվել է Ստախոսը և նրա սիրեցյալը ֆիլմում, որտեղ խաղացել է Յու Սի Հյուի դերը, որը դորամայում հայտնի Crude Play խմբի առաջնորդն ու վոկալիստն է։ Նա նաև նկարահանվել է Live Up to Your Name tvN-ի դորամայում։
2018 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Կիմը կխաղա MBC-ի Տերիուսը իմ հետևում դորամայում։ Նա խաղալու էր ըմբոստացող հանճարեղ հաքերի՝ Ռա Դո Ուի դերը[6][7]։
Ամսաթիվ | Ալբոմ | Անվանում | Երգիչ |
2016.06.21 | 《Flying at Night》 | Flying at Night (չինական տարբերակ) | "SunDuck" OST |
2017.04.03 | 《Ստախոսը և նրա սիրեցյալը (հեռուստասերիալ) OST》մաս 3 | 괜찮아 난, Peterpan | Crude Play (դորամայի խումբ) |
2017.04.25 | 《Ստախոսը և նրա սիրեցյալը (հեռուստասերիալ) OST》մաս 7 | In Your Eyes | Crude Play (դորամայի խումբ) |
2017.11.06 | 《Act.1》 | B1 | 11호 և Սուն Ջու |
2018.05.08 | 《Դու ինձ խենթացնում ես (հեռուստասերիալ) OST》 | 미치겠다 (խենթ) | |
2018.05.10 | 《White chocolate 》 | White chocolate | SS և Սուն Ջու |
2018.08.05 | 《꿀》 | 꿀 | Apollo,11호,Ekko,Սուն Ջու |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2016 | MBA-ի գործընկերներ | Լուկաս |
2017 | Սպանիր ինձ, խնդրում եմ | Բրայան |
Տարի | Անվանում | Դեր | Հեռուստատեսություն | Հղում |
---|---|---|---|---|
2016 | Կախարդական տարածք-ժամանակ | Փեն Զենդոն | Hunan Broadcasting System | |
2017 | Ստախոսը և նրա սիրեցյալը | Յու Սի Հյուն | tvN | [8] |
Live Up to Your Name | Կիմ Մին Ջի | tvN | ||
2018 | Դու ինձ խենթացնում ես | Յուն Հի Նամ | MBC | [9] |
Տերիուսը իմ հետևում | Ռա Դո Ու | MBC | [10] |
Տարի | Անվանում | Դեր | Էպիզոդ | Հեռուստատեսություն | Հղում |
---|---|---|---|---|---|
2015 | Off To School | կազմի անդամ | 44-46 | JTBC | |
2016 | Ծաղիկներով երիտասարդություն Չինաստան | կազմի անդամ | [11] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Սուն Ջու (արտիստ)» հոդվածին։ |
|