Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ընկերություն | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և գիտական ընկերություն |
Երկիր | Գերմանիա[1] |
Հապավում | GAMM |
Հիմնադրված | 1922 |
Գլխավոր քարտուղար | Jörg Schröder?[2] |
Հիմնադիր | Լյուդվիգ Պրանդտլ և Ռիխարդ Էդլեր ֆոն Միզես |
Կայք | gamm-ev.de(գերմ.) և gamm-ev.de/en/(անգլ.) |
Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ընկերություն (գերմ.՝ Gesellschaft für Angewandte Mathematik und Mechanik, կրճատ` GAMM), կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում աշխատող գիտնականների միջազգային գիտական ընկերակցություն։
Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում 1922 թվականի սեպտեմբերի 21-ին` մեխանիկայի և մաթեմատիկայի բնագավառի ճանաչված գիտնականներ Լյուդվիգ Պրանդտլի և Ռիխարդ Էդլեր ֆոն Միզեսի կողմից։ Ընկերության հիմնական խնդիրներն են գիտնականների գործունեության կոորդինացումը և գիտական ինֆորմացիայի տարածումը, որը լուծվում է գիտական միջոցառումների իրականացման միջոցով։ Ընկերությունը անցկացնում է տարեկան համագումարներ, որպես կանոն Գերմանիայի տարբեր քաղաքներում (1941 թվականին և 1944-1949 թվականներին համագումարներ չեն անցկացվել)։
1958 թվականին Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի ընկերության և Հաշվողական տեխնիկայի ընկերակցության (ACM) Ցյուրիխում անցկացված համատեղ համագումարում հրապարակեցին ալգորիթմական լեզվի բարձր մակարդակի ALGOL 58 ունիվերսալ ստանդարտը, որը դարձավ կարևոր ուղենիշ հաշվողական տեխնիկայի և ծրագրավորման պատմության մեջ[3][4][5]։
1989 թվականին ընկերությունը հիմնեց Ռիխարդ ֆոն Միզեսի անվան ամենամյա մրցանակ, որը շնորհվում էր այն երիտասարդ գիտնականներին (մինչև 36 տարեկան), ովքեր կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի բնագավառում ապահովում էին բացառիկ գիտական արդյունքներ։ Ավանդույթի համաձայն այս մրցանակը շնորհվում է ամենամյա համագումարի բացման ընթացքում։ Շնորհանդեսի բացման ծրագրի մեջ է մտնում նաև մրցանակակրի պլենար զեկույցը։
Ընկերությունը հրատարակում է РАММ[Նշում 1] գիտական ամսագիրը, որում հրապարակվում են գիտական միջոցառումների նյութերը։
2000-ական թվականների սկզբի դրությամբ ընկերության անդամներ են համարվում տարբեր երկրների շուրջ 2500 գիտնականներ։