Կլեմենս Հոլցմայստեր գերմ.՝ Clemens Holzmeister | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Fulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] |
Մահացել է | հունիսի 12, 1983[1][2][3][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Գերեզման | Petersfriedhof |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս, ուսուցիչ և դիզայներ |
Աշխատավայր | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Կուսակցություն | Հայրենական ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, KaV Նորիկա Վիենա և KÖHV Leopoldina Innsbruck? |
Երեխաներ | Յուդիտ Հոլցմայստեր |
![]() |
Կլեմենս Հոլցմայստեր (գերմ.՝ Clemens Holzmeister, մարտի 27, 1886[1][2][3][…], Fulpmes, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] - հունիսի 12, 1983[1][2][3][…], Հալայն, Զալցբուրգ, Ավստրիա[4]), քսաներորդ դարի առաջին կեսի ավստրիացի նշանավոր ճարտարապետ և թատերական նկարիչ։ Վիեննայի գեղարվեստի ակադեմիան ցուցակագրել է նրա ստեղծագործական ժառանգությունը՝ բաղկացած 673 նախագծերից։
Կլեմենս Հոլցմայստերն անվանի արտիստուհի Ջուդիթ Հոլցմայստերի հայրն է։
Հոլցմայստերը ծնվել է ավստրիական Տիրոլ նահանգի Ֆուլպմես գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի տեխնոլոգիայի համալսարանում, 1919 թվականին ստացել ճարտարապետության դոկտորի կոչում։ 1924 թվականին, այն բանից հետո, երբ նրա պատրաստած նախագծերից մեկն արժանացել է մրցանակի, նրան ընտրել են Ավստրիայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժանմունքի ղեկավար։ 1926 թվականին Զալցբուրգի Փառատոնային թատրոնի վերակառուցման նախագծերը պատրաստելուց հետո հրավիրվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ մնացել է մի քանի տարի՝ աշխատելով կառավարական շինությունների նախագծերի վրա։
1931 թվականին Հոլցմայստերը դարձել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և Ավստրիայում, Գերմանիայում, Թուրքիայում տարաբնույթ շենքեր նախագծելու հետ մեկտեղ վարել է այդ պաշտոնը մինչև 1938 թվականը, երբ անշլյուս իրականացրած, Ավստրիան Գերմանիային բռնակցած գերմանական նացիստական կառավարությունը նրան պաշտոնանկ է արել; Նացիստները բռնագրավել են նրա գրասենյակներն ու դրանցում եղած փաստաթղթերը, նախագծերը, բայց ինքը, այդ ժամանակ Թուրքիայում գտնվելով, խուսափել է բռնվելուց ու բանտարկվելուց։ Մինչև 1954 թվականը մնացել ու աշխատել է Թուրքիայում, ապա վերադարձել հայրենի Ավստրիա, մասնակցել մի շարք խոշոր նախագծերի պատրաստման աշխատանքներին, այդ թվում՝ սպորտի մեծ պալատի՝ Großes Festspielhaus-ի նախագծմանը։ Նախագծել է բազում կառավարական, հասարակական, կրոնական կառույցներ՝ տեղական շինարարական ավանդույթները մեկնաբանելով նորովի և պարզության հետ մեկտեղ ապահովելով ընդգծված արտահայտչականություն։
Հոլցմայստերը հեղինակել է նաև հուշարձաններ, դեռևս 1930-ական թվականներից աշխատել է որպես թատերական դիզայներ ու նկարիչ։ Մաքս Ռայնհարդի հետ համագործակցելով՝ Զալցբուրգի փառատոնի համար ստեղծել է Faust-City, 1950-ականներին, դարձյալ զալցբուրգյան փառատոնի համար, ձևավորել Don Giovanni (Դոն Ժուան) ներկայացումը, 1955 թվականին՝ Վիեննայի պետական օպերայի Fidelio-ն, որի ներկայացմամբ պիտի բացվեին նորացված օպերան ու Burgtheater-ը։
Հոլցմայստերը հուղարկավորվել է Զալցբուրգի Սուրբ Պետրոս եկեղեցու գերեզմանատանը։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեմենս Հոլցմայստեր» հոդվածին։ |
|