Կլոդիոն ֆր.՝ Clodion | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1738[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա |
Մահացել է | մարտի 29, 1814[3] (75 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ |
Քաղաքացիություն | Լոթարինգիա և Ֆրանսիա |
Ուսուցիչ | Lambert Sigisbert Adam? և Ժան Բատիստ Պիգալ |
Ստեղծագործություն(ներ) | The French Army Entering Munich? |
Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Catherine-Flore Pajou? |
Ծնողներ | մայր՝ Anne Adam? |
Պարգևներ և մրցանակներ | |
Clodion Վիքիպահեստում |
Կլոդիոն Clodion, իսկական անուն-ազգանունը՝ Կլոդ Միշել, (դեկտեմբերի 20, 1738[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա - մարտի 29, 1814[3], Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ։ Հռչակվել է ռոկոկոյի ավանդույթներով ստեղծած, բայց ընդհանուր ռիթմաշարով ավելի զուսպ, զվարճացող սատիրներ, բաքոսուհիներ, ամուրներ պատկերող թրծակավե նուրբ, դեկորատիվ արձանիկներով, արձանախմբերով ու ռելիեֆներով, կիրառական առարկաներով (մոմակալներ, ճյուղավոր աշտանակներ, սկահակներ)։
Կլոդիոնն աշակերտել է հորը՝ պրուսական թագավորի պալատական քանդակագործ Թոմաս Միշելին, ապա՝ քեռուն՝ նույնպես քանդակագործ Լամբեր-Սիժիսբերին, այնուհետև՝ անվանի արձանագործ Ժան Բատիստ Պիգալին։ 1759 թվականին կերպարվեստի և քանդակի թագավորական ակադեմիայում նրա ներկայացրած աշխատանքներն արժանացել են գլխավոր մրցանակին։ 1762 թվականին Կլոդիոնը մեկնել է Հռոմ, որտեղ անց է կացրել ինը տարի, ուսումնասիրել անտիկ արվեստի նմուշները։ Ի դեպ, Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհին նախքան իտալացի քանդակագործ Ֆալկոնեին Սանկտ Պետերբուրգ հրավիրելը իր գործակալների միջոցով համառորեն ջանացել է Կլոդիոնին համոզել, որ գա Ռուսաստան, բայց վերջինս գերադասել է մեկնել Հռոմ[4]։ Անվանի անձանց դիմաքանդակներ, սատիրների, բաքոսուհիների, ամուրների արձանիկներ, կիրառական առարկաներ ստեղծելուց զատ՝ Կլոդիոնը Սևրի հախճապակու գործարանի համար պատրաստել է կաղապարանմուշներ, բազմացրել է իր աշխատանքները և հանել վաճառքի, ինչը նորություն էր այն ժամանակներում։ Նրա արվեստի նրբագեղ ոճը նկատի առնելով՝ նրան անվանել են «քանդակագործության Ֆրագոնար»։
Կլոդիոնի աշակերտներից է եղել Ժոզեֆ Շառլ Մորենը (1759—1834)[5]:
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (see index, Clodion (Claude Michel): p. 127-128){{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդիոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 484)։ |