Կոլե Նեդելկովսկի

Կոլե Նեդելկովսկի
Коле Неделковски
Ծնվել էդեկտեմբերի 16, 1912(1912-12-16)[1]
ԾննդավայրVojnica, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1941(1941-09-01) (28 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզումակեդոներեն
Քաղաքացիություն Հարավսլավիա
 Kole Nedelkovski Վիքիպահեստում

Կոլե Նեդելկովսկի (իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլա Կրիստև Նեդելկով, մակեդոներեն՝ Коле Неделковски, դեկտեմբերի 16, 1912(1912-12-16)[1], Vojnica, Čaška Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - սեպտեմբերի 1, 1941(1941-09-01), Սոֆիա, Բուլղարիա), մակեդոնացի բանաստեղծ և հեղափոխական, հակաֆաշիստ[2] : Մակեդոնիայի նոր գրականության հիմնադիրներից է[3]։ Եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության և Հարավսլավիայի կոմունիստների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշատախտակ Սոֆիայում` Կոլե Նեդելկովսկու մահվան վայրում

Գյուղացու որդի է։ Եղել է հակաֆաշիստական դիմադրության անդամ։ Կոմունիստական շարժումներին մասնակցելու և սերբացման քաղաքականության դեմ պայքարելու պատճառով հալածվել է իշխանությունների կողմից։ 1933 թվականին արտագաղթել է Հունաստան, այնուհետև՝ Բուլղարիա։ Բնակություն է հաստատել Սոֆիայում, որտեղ շուտով կապ է հաստատել կոմունիստների ակտիվիստների հետ։

Դարձել է Սոֆիայում մակեդոնական գրական միջավայրի ակտիվ անդամ, միացել մակեդոնական երիտասարդական ընդհատակյա կազմակերպությանը։ 1940 թվականին ընդգրկված էր ահաբեկչական խմբի մեջ։ Ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Որպես Կոմունիստական կուսակցության կենտրոնական ռազմական խորհրդի անդամ՝ զբաղվել է գերմանական զորամասերը ոչնչացնելու գործունեությամբ։ Կազմակերպել է զենքերի, փաստաթղթերի տեղափոխում։ 1941 թվականին, երբ նրան փորձում էին ձերբակալել, ինքնասպանություն է գործել՝ նետվելով պատուհանից։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությունն սկսել է 1938 թվականին։ Նեդելկովսկին հրատարակել է բանաստեղծությունների 2 ժողովածուներ՝ «Կայծակ» (մակեդոներեն՝ «Молскавици», 1940) և «Ոտքով աշխարհի շուրջը» (մակեդոներեն՝ «Пеш по светот», 1941)[4]: Բանաստեղծություններում հեղափոխական-ռոմանտիկ ոճով Մակեդոնիայի ժողովրդին մղել է ազգային-ազատագրական պայքարի թուրքական հպատակության դեմ՝ կոչ անելով դիմադրել ֆաշիզմին։ Օգտագործել է ժողովրդական պոեզիայի պատկերներն ու ռիթմերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. The Former Yugoslavia's Diverse Peoples: A Reference Sourcebook, Matjaž Klemenčič, Mitja Žagar, p 146
  3. Historical Dictionary of the Republic of Macedonia, D. Bechev, p.160.
  4. «100 години од раѓањето на поетот Коле Неделковски». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլե Նեդելկովսկի» հոդվածին։