Կոնստանդին Ալաջալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1900[1] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1987[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Կոնստանդին Իվանի Ալաջալյան (նոյեմբերի 18, 1900[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1987[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ, գրաֆիկ։ Աշխատել է մոնումենտալ գեղանկարչության և պլակատի բնագավառներում։
Սիմոն և Ստեփան Ալաջալովների եղբայրը[3]։
Կոնստանդին Ալաջալյանը ծնվել է 1900 թվականին։ Մանկությունն անցել է Դոնի Ռոստովում։ Գիմնազիան ավարտելով՝ ինքնուրույն սովորել է նկարել։ 1917-1918 թվականներին սովորել է Պետրոգրադի համալսարանում։ Հեղափոխության տարիներին միացել է հեղափոխական իշխանությանը ծառայող արվեստագետների խմբին։ Պատվերով նկարել է քարոզչական պաստառներ, հեղափոխության առաջնորդների դիմանկարներ։ 1918 թվականին վերադարձել է Ռոստով, համագործակցել «Искусство» ամսագրի հետ։ 1918 թվականին մասնակցել է Ռոստով-Նախիջևան համայնքի 8-րդ գարնանային ցուցահանդեսին, «Донская волна» ամսագրի համար ստեղծել է գրաֆիկական դեկորատիվ տարրեր (1918-1919)[4]։
1920 թվականին հանդիպել է Սերգեյ Եսենինին, ստեղծել նրա դիմանկարը, որը տասը տարի անց տպագրվել է Մերի Դեստի «Իսիդորա Դունկանի ավարտը» գրքում (Detsi M. Isadora Duncan’s end. London, 1929)[5]:
1921 թվականին ապրել է Իրանում, Կոստանդնուպոլսում[6]։ 1923 թվականից տեղափոխվել է ԱՄՆ, 1928 թվականին ստացել ամերիկյան քաղաքացիություն։
Զբաղվել է որմնանկարչությամբ, գրքի ձևավորմամբ։ Նկարել է պաննոներ, աշխատակցել է թերթերին։ Նրա ձևավորած գրքերից են Գերշվինի «Երգերի» գիրքը, Սկինների «Մեր սրտերը ջահել էին ու զվարթ», Միլլերի «Մոխրոտը» և այլն[7]։