Կոնստանտին Դանզաս | |
---|---|
1801[1] - փետրվարի 15, 1870 կամ փետրվարի 3, 1870[2] | |
Գերեզման | Vyborgskoe Catholic cemetery և Տիխվինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ |
Պարգևներ |
Կոնստանտին Կարլովիչ Դանզաս (ռուս.՝ Константин Карлович Данзас, մականունը՝ Արջ (ռուս.՝ «Медведь»), 1801[3] – 3 փետրվարի, 1870), ռուսական կայսերական բանակի սպա, Ալեքսանդր Պուշկինի դասընկերը լիցեյում, նրա մարտավկան բարոն Ժորժ Շառլ Դանտեսի մենամարտի ժամանակ։
Կոնստանտին Դանզասի պապը եղել է Էլզասի թագավորական դատախազ Ժան Բատիստ դ’Անզասը (1738-1821), որը, հեղափոխական տրիբունալի կողմից դատապարտված լինելով մահապատժի, փախել է Ռուսաստան և բնակություն հաստատել Ցարսկոսելսկի գավառի Կեմպոլովո դաստակերտում։ Նրա որդին՝ Շառլը (ռուսական փաստաթղթերում՝ Կարլ Իվանովիչ) եղել է ռուսական ծառայության գեներալ-մայոր, Տավրիչեսկի գրենադերական գնդի շեֆ։ Ամուսնացած է եղել Կորֆ քույրերից մեկի, ապա մյուսի հետ և ստացել կուռլանդական ազնվականի կոչում։ Կոնստանտինը ծնվել է նրա երկրորդ ամուսնության ժամանակ[4]։
Կոնստանտին Դանզասի եղբայրներից Բորիսը (1799-1868) ծառայել է որպես Սենատի օբեր-դատախազ, իսկ Կարլը (1809-1885) եղել է Տամբովի նահանգապետ։
Կոնստանտին Դանզասը եղել է Ցարսկոե Սելոյի լիցեյի առաջին աշակերտներից մեկը։ Այնտեղ սովորելու տարիներին մտերմացել է Ալեքսանդր Պուշկինի և Իվան Պուշչինի հետ, հրատարակել «Лицейский мудрец» («Լիցեյի իմաստուն») դպրոցական ձեռագիր ամսագիրը և ինքն էլ գրել է նրա համար։ «Նա արջ էր, բայց սիրելի արջուկ» («Он был медведь, но мишка милой»),- ասվում էր նրա մասին լիցեյական երգում։ Ունեցել է նաև «Դանցիգի պաշարում» («Осада Данцига») մականունը[5]։
Լիցեյի ուսուցիչները բոլորովին ցածր էին գնահատում Դանզասի ընդունակությունները, աշխատասիրությունն ու վարքը. «Лицейские наставники весьма низко оценивали и способности Данзаса, и его прилежание, и поведение: «բարկացկոտ է, կոպիտ, ոչ երախտագետ ու անմաքրասեր... գիտությունների նկատմամբ, որ պահանջում են մտավոր աշխատանք, նա քիչ է ցուցաբերում ձգտում և ընդունակություններ։ Ոչ միշտ է բարեկիրթ...»[6]։ 1817 թվականին նա ավարտել է լիցեյը ամենացածր ստանդարտով՝ բանակի (ոչ թե գվարդիայի) սպա, եղել է պրապորշչիկ Ինժեներական կորպուսում, 1827 թվականից՝ Կոկասյան առանձին կորպուսի շտաբս կապիտան։ Մասնակցել է պարզիկների դեմ արշավանքներին (1826, 1827, 1828), 1828-1829 թվականներին մասնակցել է թուրքերի դեմ մարտերին Եվրոպայում։ Ռուս-թուրքական պատերազմում աչքի ընկնելու համար ստացել է կապիտանի աստիճան։ 1828 թվականին Բրաիլովի ճակատամարտում վիրավորվել է ձախ ուսից ոսկորի մասնատմամբ։ Նույն թվականի հունիսին պարգևատրվել է ոսկե կիսասուսերով, որը կրում էր «Արիության համար» գրությունը։ Ծառայության ժամանակ փոխգնդապետ Դանզասը ստացել է միայն դրական որակումներ. «...Ծառայության ընթացքում ջանասեր է, խելքի ունակությունները բավական լավ են, բարոյականության տեսանկյունից ազնվաբարո է և տնտեսության մեջ շատ համեստ»[7]։ 1844 թվականի մարտի 26-ին ստացել է գնդապետի աստիճան։
Ցանկացել է ամուսնանալ Պավել Նաշրոկինի այրու՝ Վերա Ալեքսանդրովնայի հետ, սակայն մերժում է ստացել։ 1857 թվականին թոշակի է անցել՝ ստանալով գեներալ-մայորի կոչում։ Ընտանիք չի ունեցել և մահացել է զարմուհու ձեռքերի վրա։ Չնայած լյութերական դավանանքին[8]՝ թաղվել է Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի կաթոլիկական գերեզմանատանը։ 1936 թվականին գերեզմանատան փակման պատճառով նրա աճյունը առանց շիրմաքարի[9] տեղափոխվել է Ալեքսանդրո-Նևսկի լավրայի Տիխվինսկի գերեզմանատուն (Արվեստի գործիչների գերեզմանատուն)[10]։ Տիխվինյան գերեզմանատանը տեղադրվել է նոր շիրմաքար[11]։
Ալեքսանդր Պուշկինի՝ 1837 թվականի հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգի ծայրամասում տեղի ունեցած մենամարտի ժամանակ որպես նրա մարտավկա հանդես գալու համար Կոնստանտին Դանզասը դատապարտվել է կախաղանի։ Սակայն ռազմական և հսկողական ղեկավարության դիմումի շնորհիվ կայսրը նրա պատիժը փոխել է Պետրոպավլովյան ամրոցում լրացուցիչ երկու ամիս կալանքով (ինչը սովորական էր այդ ժամանակի մենամարտերի գործերում)։ Ազատություն Դանզասն ստացել է 1937 թվականի մայիսի 19-ին։ Մենամարտից երկու տարի անց՝ 1839 թվականին, պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 1840 թվականին այդ շքանշանին ավելացվել է կայսերական թագ։
1863 թվականին հրատարակվել են Դանզասի հուշերը մենամարտի մասին, որ գրել է նրա ընկերը՝ Ալեքսանդր Ամմոսովը[12]։
1900 թվականին Պյոտր Կաուֆմանի (1857-1926) խմբագրությամբ հրատարակված «1837 թվականի ռազմական-դատական իրական գործը» (ռուս.՝ «Подлинное военно-судное дело 1837 г.») չի ներառել երկու թերթեր, որոնք, ինչպես նշել է խմբագիրը ներածական խոսքում, «կորել» են[13][14] և հավանաբար պարունակել են Դանզասի ցուցմունքները (հրատարակված թղթերում կան միայն նրա «վերահարցաքննության» («передопрашивания») նշումները)։ Դրանից բացի՝ հրատարակված նյութերից պարզ չի դառնում, թե ով է առաջինը մատնել կատարվածը։ Դատելով Դանզասի որոշ խոսքերից («Բարոն Գեկերնի ու Դանտեսի կողմից էր, իմիջիայլոց, նաև հանգուցյալ կոմս Ալեքսանդր Բենկենդորֆը, որը չէր սիրում Պուշկինին։ Միայն նրա այդ անբարյացակամությամբ, ասում է Դանզասը, կարելի է բացատրել, որ Պուշկինի մենամարտը չի կանխվել ոստիկանության կողմից։ Ժանդարմներն ուղարկվել են, ինչպես ինքն է լսել, Եկատերինգոֆ, կարծես թե սխալմամբ», «Դանզասն ընդունել է այդ առաջարկը, բայց մերժել է մյուսը, որ այդ նույն ժամանակ Դանտեսի կողմից նրան արված առաջարկը՝ գաղտնի պահել նրա մասնակցությունը մենամարտին») կարելի է ենթադրել, որ այդ մատնիչը (նույնիսկ մենամարտից առաջ, թեև հետաքննության բոլոր պաշտոնական փաստաթղթերում նշված է, ըստ իր խոսքերի, որ Պուշկինը նրան իր մարտավկան լինելու առաջարկով դիմել է մենամարտից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ պատահական հանդիպման ժամանակ) եղել է հենց ինքը, ինչով էլ կարելի է բացատրել նաև դատական գործից որոշ թղթերի «անհետանալը»։
Մենամարտից առաջ Դանտեսի՝ օղազրահ կամ լանջապանակ հագած լինելու վարկածի տարածումից հետո որոշ ուսումնասիրողներ սկսել են մենամարտը դիտարկել որպես կանխամտածված սպանություն և նրա մահվան ակամա մեղավոր են հայտարարել Դանզասին։ Վերջինիս մեղքը համարվել է այն, որ նա մենամարտից առաջ չի ստուգել Դանզասի հագուստը։ Դանզասը նաև խախտել է մենամարտերի կանոնները՝ մենամարտի վայր չհրավիրելով բժշկի և չպնդելով, որ դրանից հետո կազմվի մանրամասն արձանագրություն (Միխայիլ Յաշին)։ Յաշինին հերքում է Յանինա Լևկովիչը՝ նշելով, թե չի պահպանվել ոչ մի վկայություն մենամարտից առաջ հակառակորդի հագուստի զննման վերաբերյալ, և դրա փրձը կարող էր անհարմար վիճակի մեջ դնել ստուգողին, վրդովմունքի առաջացնել և նոր մենամարտի պատճառ դառնալ։ Մենամարտի մասնակիցը չէր համարձակվի հագուստի տակից հագնել որևէ պաշտպանիչ միջոց, քանի որ ցանկացած վնասվածքից անմիջապես հետո կատարվում էր տուժողի զննություն։ Դա կարող էր հանգեցնել պատվազրկության, արտաքսման կամ հասարակության կողմից մերժման[15]։ Դանզասին քննադատողները հաշվի չեն առնում նաև այն, որ Պուշկինն ինքնակամ է գնացել մենամարտի պայմանների խստացման՝ ցուցաբերելով արհամարհանք եվրոպական ավելի մեղ կանոնների նկատմամբ (Եվրոպայում մենամարտերի պրակտիկան գրավոր կերպով հաստատվել է 1836 թվականին)։ Բժշկի ներկայությունը հավանաբար կմեղմացներ բանաստեղծի տառապանքները, բայց չէր փրկի նրան, քանի որ այդ ժամանակի բժշկության հնարավորությունների պայմաններում նրա վերքը մահացու էր։ Մենամարտից անմիջապես հետո Դանզասը չի պահանջել արձանագրության կազմում, քանի որ նրա համար ավելի կարևոր էր վիրավոր Պուշկինին արագ տուն հասցնելը[16]։
Կա հիշատակություն (Ա. Ն. Վենեվիտինովայի՝ Սերգեյ Պուշկինին ուղղված նամակում) այն մասին, թե Դանզասը պատրաստվում էր մենամարտի կանչել Դանտեսին.
«Դանզասն ասաց նրան, որ պատրաստ է վրեժ լուծել նրա համար նրանից, ով վիրավորել է նրան։ – Ոչ, ոչ,– պատասխանեց Պուշկինը,– հաշտություն, հաշտություն...»
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Данзас сказал ему, что готов отомстить за него тому, кто его поразил. — «Нет, нет, — ответил Пушкин, — мир, мир…»[17].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Դանզաս» հոդվածին։ |
|