Կոնստանտին Մակարով | |
---|---|
հունիսի 18, 1931 - օգոստոսի 3, 2011 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Տիխորեցկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ և Ռազմածովային նավատորմ |
Կոչում | admiral of the fleet? |
Հրամանատարն էր | Russian Baltic Fleet? |
Պարգևներ |
Կոնստանտին Վալենտինի Մակարով (ռուս.՝ Константи́н Валенти́нович Мака́ров, հունիսի 18, 1931, Տիխորեցկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2011, Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային ռազմածովային նավատորմի ծովակալ[2][3]:
Մակարովը խորհրդային նավատորմում ծառայության է անցել 18 տարեկանում՝ 1949 թվականին։ Ծառայել է Սևծովյան նավատորմի դիզելային սուզանավերում: 1953 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային ուսումնարանը: 1963 թվականին նշանակվել է դիզելային սուզանավի հրամանատար: 1967 թվականին ավարտել է ռազմածովային ակադեմիան և նշանակվել ատոմային սուզանավի հրամանատար։ Մի քանի տարի անց Մակարովը նշանակվել է Հյուսիսային նավատորմի միջուկային սուզանավերի դիվիզիայի շտաբի պետ, ապա, շարունակելով բարձրանալ կարիերայի սանդուղքներով, ստանձնել է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են՝ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, Բալթյան նավատորմի հրամանատարի 1-ին տեղակալ (հետագայում դարձել է Բալթյան նավատորմի հրամանատար[1][3][4]), նավատորմի գլխավոր շտաբի պետ և ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ[1][5][6]: 1989 թվականին նրան շնորհվել է նավատորմի ծովակալի կոչում: 1992 թվականին նա պահեստազոր է ուղարկվել՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տրամադրության տակ: 2008 թվականին, երբ ստեղծվել է ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների վարչությունը, ծովակալ Մակարովը նշանակվել է գլխավոր տեսուչ և այդ պաշտոնը վարել է մինչև իր կյանքի վերջին օրերը[7]: Մահացել է 2011 թվականի օգոստոսի 3-ին[8], թաղվել Տրոեկուրովյան գերեզմանատանը: