Կոռնել Ֆիլիպովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1913[1][2][3] |
Ծննդավայր | Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1990[1][2][3] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Կրակով, Լեհաստան[4] |
Գերեզման | Սալվատորի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Անդամակցություն | Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Jarema? |
Համատեղ ապրող | Վիսլավա Շիմբորսկա |
Kornel Filipowicz Վիքիպահեստում |
Կոռնել Ֆիլիպովիչ (լեհ.՝ Kornel Filipowicz, հոկտեմբերի 27, 1913[1][2][3], Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 28, 1990[1][2][3], Կրակով, Լեհաստան[4]), լեհ արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ։ Լեհաստանի գրողների միության անդամ։
Սովորել է Յագելոնյան համալսարանում։ 1936-1939 թվականներին եղել է «Nasz Wyraz» ամսագրի խմբագիրը։ 1939 թվականից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Գերմանական օկուպացիայի տարիներին պայքարել է լեհական դիմադրության շարքերում։ Եղել է համակենտրոնացման ճամբարներում (Զակսենհաուզեն, Գրոս-Ռոզեն)։ 1943 թվականին ընդհատակում տասը օրինակով թողարկում է «Mijani» բանաստեղծությունների ժողովածուն, որը պատկերազարդել էր նրա կինը՝ լեհ հայտնի նկարիչ Մարիա Յարեմա։
1947 թվականին լույս է տեսնում նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Krajobraz niewzruszony»: Որպես սցենարիստ սկսել է հանդես գալ 1956 թվականից։
1975 թվականին եղել է «Հուշագիր 59»-ի ստորագրողներից, որով դեմ էր արտահայտվում Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին։ Գիտական դասընթացների ոչ պաշտոնական հասարակական կազմակերպության անդամ էր։ Տպագրվել է «II obieg» թերթում։
1980-1982 թվականներին եղել է Լեհաստանի գրողների միության կրակովի բաժանմունքի փոխնախագահը։ 1989 թվականին մասնակցել է Լեհ գրողների ընկերակցության ստեղծմանը և ղեկավարել կրակովյան մասնաճյուղը։
Թաղված է Կրակովի Սալվատորյան գերեզմանատանը։
Կոռնել Ֆիլիպովիչը 37 գրքի հեղինակ է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնել Ֆիլիպովիչ» հոդվածին։ |
|