Կորինա Բիյ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոզան, Շվեյցարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1979[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Սիեր, Վալե, Շվեյցարիա[4] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
S. Corinna Bille Վիքիպահեստում |
Կորինա Բիյ (ֆր.՝ Corinna Bille, օգոստոսի 29, 1912[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա - հոկտեմբերի 24, 1979[1][2][3][…], Սիեր, Վալե, Շվեյցարիա[4]), շվեյցարացի բանաստեղծուհի, արձակագիր։ Բանաստեղծ Մորիս Շապայի կինն է։ Գրել է ֆրանսերեն։
Բիյ Ստեֆանի Կորինան ծնվել է Լոզանում 1912 թվականին։ Ստեֆանին ընտրել է Կորինա անունը՝ ի պատիվ իր մոր ծննդավայր Կորին գյուղի։ Սովորել է Սիերի առևտրական դպրոցում, այնուհետև հաճախել է Ցյուրիխի Օրիորդաց բարձրագույն դպրոցը և Դաշնային պոլիտեխնիկ դպրոցում մասնակցել գրականության դասընթացին։ 1934 թվականին «Ռապտ» ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացել է դերասան Վիտալ Գեյմոնի հետ, ամուսնացել և տեղափոխվել Փարիզ։ 1936 թվականին լքել է նրան և վերադարձել Վալե։ Նույն թվականին հիվանդացել է թոքախտով։ 1942 թվականին թողել է Գլերոլ դղյակը և Ժորժ Բորժոյին, որի հետ ապրում էր այդ ժամանակ, որպեսզի Մորիս Շապայի հետ հաստատվի Վալեում։ 1947 թվականին նա երկրորդ անգամ է ամուսնացել։ Ունեցել է երեք երեխա։ Ամուսինները երկար ժամանակ ստիպված են եղել տեղափոխվել մի բնակարանից մյուսը։
Նրա առաջին ստեղծագործությունները հրատարակվել են դեռևս 1937 թվականին «Ռոմանիայի երտասարդ պոետների անթոլոգիայում»։ 1953 թվականին նա լույս է ընծայել «Գեղջկուհու տառապանքներ» նովելների ժողովածուն, «Գաղտնի երկիրը» (1961) պոեմների գիրքը, «Սև ելակը» (1968, նովելներ), «Հարյուր սարսափելի փոքրիկ պատմություններ» (արձակ պատմություններ, 1973), «Վայրի օրիորդը» (1975, որը նրան ճանաչում է բերում) նովելի համար ստանում է Գոնկուր կրթաթոշակ, «Օվալաձև սալոնից» հետո (բարոկկո նովելներ և հեքիաթներ, 1976) և «Երկու կիրք» (պատմվածքներ, 1979)։
Նրա բոլոր ստեղծագործություններում առկա է սիրո և մահվան, Կրքի և ցանկության զուգորդումը և, ինչպես ասում է Պիեռ ժան Ժուվը, վերերկրային ողբերգությունը։ Նրա կյանքում հսկայական տեղ է գրավում երազանքը, որի արդյունքում էլ ծնվում են իր ստեղծագործությունները։
Կորինա Բիյը նախընտրում է խոսքի հակիրճ և զուսպ արվեստը՝ ցույց տալու համար ցանկության պայթյունն ու ավերիչ ուժը։
Կորինան շատ է ճանապարհորդել Աֆրիկայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում։ Ռուսաստան կատարած երրորդ ճանապարհորդության ժամանակ, 1979 թվականին Սիբիրից մինչև Խաբարովսկ, հիվանդությունը վերջնականապես հաղթում է նրան։ Նա մահացել է Վեյրաս-սյուր-Սիերում (Վալե)[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորինա Բիյ» հոդվածին։ |
|