Կորրերի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, պատմության թանգարան և museum of a public entity? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վենետիկ[1][2] |
Վայր | Սուրբ Մարկոսի հրապարակ |
Հասցե | Piazza San Marco 52, 30124 Venezia[2][3]30124[1][2]Սուրբ Մարկոսի հրապարակ (52) |
Հիմնադրվել է | 1836 |
Հիմնադիր | Թեոդորո Կորրեր |
Մակերես | 3818 քառակուսի մետր, 3697 քառակուսի մետր |
Այցելուներ | 286 454 մարդ (2015), 77 009 մարդ (2020)[2], 310 458 մարդ (2019)[4], 328 205 մարդ (2018)[5], 161 365 մարդ (2021)[6] և 349 729 մարդ (2022)[3] |
Հավաքածուի չափս | 1856 արխիվային միավոր[5] և 1856 արխիվային միավոր[7] |
Կայք | correr.visitmuve.it(իտալ.) |
![]() | |
![]() |
Կորրերի քաղաքային թանգարան (իտալ.՝ Museo Civico Correr), գեղարվեստի թանգարան Վենետիկում, որտեղ ներկայացվել են ավանդական վենետիկյան կյանքի տարբեր կողմերը, Վենետիկի հանրապետության գոյատևման վերջին շրջանը։
Թանգարանը գտնվում է Պրոկուրացիի նապոլեոնյան կողմում՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, սուրբ Մարկոսի տաճարի դիմաց։ Թանգարանը հիմնադրվել է 1830 թվականին՝ վենետիկցի Թեոդորո Կորրերի շնորհիվ (1750—1830), ով քաղաքին է կտակել բնանկարների և դեկորատիվ-կիրառական արվեստի իր հին իրերի ամենաթանկ հավաքածուն[8]։
Նապոլեոնի կողաշենքը միավորում է Հին և Նոր պրոկուրացիաները, սակայն ամբողջովին չի համադրվում ընդհանուր տեսքի հետ[9]։ Մինչև 1807 թվականը այդ վայրում եկեղեցի է եղել, որը քանդել են, որպեսզի Նապոլեոնի նստավայրն ամբողջացնեն նոր շքամուտքով (ճարտարապետ Ջուզեպպե Սալի)։
Ներկայումս թանգարանում ցուցադրված են երեք տարբեր հավաքածուներ։ Կանալետտոյի դպրոցի կողմից կազմված վեդուտները, Վենետիկի պատմական տեսարանները և փաստաթղթերը Թեոդորո Կորրերայի ցուցանմուշների մասն են կազմում և պատմում են քաղաքի պատմության տարբեր փուլերի մասին։ Թանգարանային այս հավաքածուն ներառում է նաև վանքապատկան գրքեր, շքեղ հանդերձանք, մետաղադրամներ և կնիքներ, ինչպես նաև պատմական զենքեր։
Թանգարանային ֆոնդի երկրորդ բաժնում ցուցադրվում է պատկերասրահը, որում ընդգրկված են վենետիկյան դպրոցի ժանրային ստեղծագործությունների մի ամբողջ շարք. Պիետրո Լոնգիի վրձնին պատկանող վենետիկյան դիմակահանդեսի դրվագները և Կարպաչչոյի «Երկու վենետիկուհիներ» նկարը, որը XIX դարում սխալմամբ համարել են կուրտիզանուհիների նկար։
Կորրերի թանգարանի երրորդ հավաքածուն ցուցադրվում է թանգարանի կազմում ընդգրկված Ռիզորջիմենտո (իտալ.՝ Museo del Risorgimento e dell'Ottocento Veneziano) թանգարանում, որտեղ այցելուները կարող են տեսնել պատմական նկարներ, հագուստ, փաստաթղթեր և փորագրություններ, որոնք փաստացի վկայություններ են Վենետիկի անկումից մինչև XIX դարի իրադարձությունների վերաբերյալ, երբ Վենետիկը միացել է Իտալիային։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորրերի թանգարան» հոդվածին։ |
|